«Հայոց Աշխարհ»-ը քննարկում է ընդդիմադիր դաշտի զարգացումները. - «Ընդդիմադիր հատվածը բյուրեղանում է եւ, ըստ էության, գծագրվում է հետեւյալ պատկերը. խորհրդարանական ընդդիմություն, ի դեմս ՀՅԴ-ի (ազգային-սոցիալիստական թեւ), «Ժառանգություն» (թերեւս՝ լիբերալ-դեմոկրատական), խորհրդարանից դուրս՝ ՀԱԿ-ՀՀՇ, որպես արմատական ու բացարձակ մերժողականության դիրքերից հանդես եկող ուժ։ Եվ եթե նկատի ունենանք, որ ՀԱԿ-ի մերժողականությունը հանգեցնում է համակիրների շարունակական կորստի, իսկ այդ կազմավորումն էլ ձգտում է դեպի լուսանցք, ապա դա «Ժառանգության»-ն ու ՀՅԴ-ին հավելյալ հնարավորություն է տալիս բարելավել իրենց դիրքերն ու կենտրոնանալ ներկայումս ունեցած քաղաքական կապիտալն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամրագրելու եւ, ինչո՞ւ ոչ, իրենց ներկայացվածության աստիճանը բարձրացնելու վրա»։
«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Անցած շաբաթ «Ժառանգության» ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ չէ: Եթե հարցին մոտենանք խիստ գիտական չափանիշներով, ապա պետք է ընդունել, որ այդ պնդումը ճիշտ է, որովհետեւ Հայաստանում ընդհանրապես կայացած քաղաքական ուժ չկա: «Ժառանգություն»-ն էլ այստեղ բացառություն չէ: Կայացած լինելու չափանիշը նաեւ այն է, որ դու կարողանում ես վերլուծել ու հրապարակավ խոստովանել սեփական սխալները: Այս իմաստով, ի դեպ, որոշակի հասունություն դրսեւորեց Դաշնակցությունը: Իսկ ահա Կոնգրեսը բացարձակապես զուրկ է նման վերլուծություն անցկացնելու ունակությունից: Խոսքը հետեւյալի մասին է: Թե ինչո՞ւ է Հանրապետականը «ստացել» 186 630 ձայն, բազմիցս ասվել է՝ բռնություններով, լցոնումներով, ընտրակաշառքով եւ այլն: Դա, իհարկե, միանգամայն բավարար է ընտրությունները անվավեր ճանաչելու համար: Բայց ինչո՞ւ է Կոնգրեսը վաստակել ընդամենը 69140 ձայն: Այդ հարցի պատասխանն էլ են փորձում տալ. ՀԱԿ-ի կողմնակիցներին թույլ չեն տվել մոտենալ տեղամասերին: Դրան էլ եմ հավատում՝ չնայած (ի տարբերություն բռնությունների եւ լցոնումների) նման փաստերի նկարագրության որեւէ տեղ չեմ հանդիպել»:
«Չորրորդ իշխանություն»-ը այլ մեկնաբանություն ունի ընդդիմադիր զարգացումների վերաբերյալ. - «Սերժ Սարգսյանը կարծում է, որ մայիսի 31-ի ընտրություններով ինքը հասարակությանը «դաբիտ անելու» գործն ավարտին է հասցրել եւ այլեւս վախենալու բան չունի: Ճիշտ է կարծում, թե ոչ՝ այլ հարց է, բայց մի բան հաստատ է, որ մայիսի 31-ի ընտրություններով Հայաստանի ներքաղաքական կյանքում մի ամբողջ շրջափուլ է ավարտվել: Ընդ որում՝ այդ շրջափուլի արդյունքներով, անձամբ Սերժ Սարգսյանը հաղթել է, իսկ Հայաստանը՝ պարտվել… Իսկ գուցե պարտվողը, այնուամենայնիվ, ոչ թե Հայաստանն է, այլ ընդդիմությո՞ւնը: Այո, ընդդիմությունը ընդամենը 70 հազար ձայն է ստացել, բայց հարց է ծագում՝ եթե լցոնումներ ու «կարուսելներ» չլինեին, կկարողանայի՞ն արդյոք իշխանական բոլոր ուժերը միասին այդքան ձայն ստանալ: Խիստ կասկածում ենք, հետեւաբար՝ թվային տվյալների վրա հիմնվելը անիմաստ է»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Երբ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդին ու կուսակցություններին հորդորեց համաներման մասին առաջարկություններ ներկայացնել նախագահի նստավայր, շատերը, այսինքն՝ նրանցից շատերը, Հանրային խորհրդի անդամներից ու կուսակցություններից, թերեւս, ապրեցին իրենց կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը: Բայց միայն իդիոտը կարող էր հավատալ, թե Սերժ Սարգսյանը իր համար անհրաժեշտ ինչ-որ բանի պարագայում կարող է լրջորեն մնալ նրանց հույսին, այդ Հանրային խորհրդի եւ կուսակցությունների հույսին, որոնք Հայաստանի հասարակության մեջ ունեն այնքան աջակցություն, որքան երեւի թե աջակցություն կունենան, ասենք, Սինգապուրի բնակչության շրջանում: Եվ այս մարդիկ պատկերացնում էին, թե Սերժ Սարգսյանը իսկապես լրջորեն սպասում է իրենց առաջարկներին: Նախագահի նստավայրը, պատրաստելով համաներման մասին որոշման նախագիծը, փաստացի ցույց տվեց, որ Հանրային խորհուրդ կոչվող մարմինը ու հասարակության անունից հանդես գալու փորձ անող երթուղային կուսակցությունները իրականում իշխանության համար ընդամենը դեկորացիաներ են»:
Համաներման խնդրին է անդրադարձել նաեւ «Կապիտալ»-ը. - «Համաներումն ուղղված է հասարակական լարվածության թուլացմանը: Արդեն ավարտված ու ընթացքի մեջ գտնվող դատավարությունները չեն տվել գլխավոր հարցի պատասխանը՝ ովքե՞ր են տասը սպանությունների կատարողներն ու պատվիրատուները: Այս իրավիճակում անիմաստ է տասնյակ մարդկանց պահել անազատության մեջ՝ հարուցելով հասարակության դժգոհությունը, մանավանդ որ՝ տնտեսական ճգնաժամն օբյեկտիվորեն լարվածության բազմաթիվ օջախներ է ստեղծել: Սերժ Սարգսյանին պետք էր հաղթանակ, սեփական թիմի ինքնավստահություն, ընդդիմության հարաբերական թուլացում: Միայն այդ դեպքում համաներումը հասարակության կողմից կընկալվեր որպես ոչ թե թույլ իշխանության հուսահատ քայլ, այլ կայուն իշխանության նախաձեռնություն: Երեւանի ավագանու ընտրությունները հենց այն առիթն էին, որ Սարգսյանին ինքնավստահություն ներշնչեցին»: