Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորագրել 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» իր իսկ կարգադրության ուժը կորցրած ճանաչելու մասին։
«Փաստահավաք խմբի գործունեությունը, կարելի է ասել, որ չստացվեց», - մեկնաբանելով փաստահավաք խմբի գործունեության դադարեցման մասին նախագահի կարգադրությունը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանը, ով նաեւ կարծիք հայտնեց, որ իր ղեկավարած խմբի կողմից հավաքված փաստերը, այնուամենայնիվ, չեն մնա «չհրկիզվող պահարանում» եւ կտրամադրվեն Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ու իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին:
«Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանը նշեց, որ իր համար նախագահի այս որոշումը անակնկալ էր:
«Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը իր այս մի հրամանագրով հաստատեց այն համոզմունքը, որ մարտի 1-ի բացահայտում ոչ մեկին էլ պետք չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաֆարյանը:
Նմանատիպ կարծիք հայտնեց նաեւ Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը` հայտարարելով. - «Փաստահավաք խմբի հետագա գործունեությունը որոշակի ուժերի համար դարձել էր ոչ նպատակահարմար»:
Փաստահավաք խմբում իշխող կոալիցիան ներկայացնող անդամների հետ կապ հաստատել չհաջողվեց:
Անցած շաբաթ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, փաստել էր, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը, ըստ էության, ձախողվել է, որպես պատճառ մատնանշելով այն հանգամանքը, որ փաստահավաք խմբի անդամները չեն կարողացել ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, ինչը խնդրահարույց է դարձրել փաստահավաք խմբի գոյությունը եւ բերել «խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին, եւ ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»:
Ավելի վաղ, Փաստահավաք խմբից դուրս գալու իրենց մտադրության մասին տեղեկացրել էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավարն էր, եւ կոալիցիայի կողմից նշանակված անդամ Ռոբերտ Ավագյանը: Երկու անդամների ինքնահրաժարականների հետեւանքով Փաստահավաք խմբի աշխատանքները, փաստորեն, կասեցվել էին:
Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը, մայիսի 30-ին տարածած համատեղ հայտարարությամբ պնդել էին, որ Մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանությունների ներկայացուցիչների կողմից «կազմալուծվել է Փաստահավաք խմբի գործունեությունը»: