Հայտնաբերվել են Air France ընկերության վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորներից 17-ի մարմինները

Air France ընկերության A330 օդանավի վթարի հետեւանքով զոհվածներից 17-ի մարմինները հատնաբերվել են Ատլանտյան օվկիանոսում: Անցած շաբաթ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Բրազիլիայի ափամերձ տարածքներից 1200 կիլոմետր հյուսիս-արեւելք:

Ըստ նախնական տվյալների, Ռիո-դե-Ժանեյրոյից Փարիզ ուղեւորվող օդանավի բոլոր 228 ուղերեւորները եւ ինքնաթիռի աշխատակազմը զոհվել են: Վթարի պատճառները առայժմ չեն բացահայտվել:

Ֆրանսիական սուզանավերը շարունակում են որոնողական աշխատանքները` հուսալով հայտնաբերել ինքնաթիռի սեւ արկղերը եւ մյուս զոհվածների մարմինները: