Պահպանողականները հաղթանակ են տանում Եվրախորհրդարանի ընտրություններում

Եվրախորհրդարանի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել են պահպանողական աջակենտրոն ուժերը, երկրորդ տեղում սոցիալիստներն են, երրորդում` լիբերալ դեմոկրատները, որոնց հաջորդում են «կանաչները»: Պատմության մեջ առաջին անգամ Եվրախորհրդարանում մանդատներ է ստացել Բրիտանական ազգային կուսակցությունը:

Քվեարկությանը մասնակցել են Եվրամիության 27 երկրների 375 միլիոն ընտրողների ընդամենը 43 տոկոսը, ինչը աննախադեպ ցածր ցուցանիշ է:

Ընտրությունների վերջին փուլը կայացավ հունիսի 7-ին: