Շաբաթ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արտահերթ նիստում մերժվեց Երեւանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից ներկայացված դիմումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի խոսքերով, դիմումում եւ դրան կից ներկայացված թղթակցությունում «ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան»:
Որոշումն ընդունվեց 6 կողմ եւ 2 դեմ ձայներով:
Որոշմանը դեմ քվեարկեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը եւ Դաշնակցության ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը:
Զոյա Թադեվոսյանը բնորոշմամբ՝ այս ընտրությունները «ամենախայտառակն էին մեր պատմության մեջ». - «Եվ այդ օրը երեկոյան իմ գործընկերներից շատերը ինձ հետ համակարծիք էին: Ցավում եմ, որ մի քանի օր անց դուք էապես փոխել եք ձեր կարծիքը եւ ձեր մեջ քաղաքացիական կամք չեք կարողանում գտնել՝ մեկ անգամ մերժելու այն, ինչ կոչվում է վայրագություն»:
Համլետ Աբրահամյանի խոսքերով, իր որոշումը անսպասելի չեր. - «Ես ունեմ իմ մոտեցումները ընտրական համակարգի եւ բուն ընտրությունների վերաբերյալ»:
Նա նաեւ նշեց, թե ծանոթ է այնպիսի փաստերի, որոնք ներկայացված չեն եղել Հայ ազգային կոնգրեսի դիմումում՝ չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ փաստերի մասին է խոսքը. - «Եթե ես առաջնորդվեի միայն իրենց դիմումում բերված փաստերով, ես կողմ կքվեարկեի»:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Կոնգրեսի ներկայացրած փաստաթղթերը «հիմնականում պատշաճ ձեւակերպված չեն եղել»:
Իսկ ԿԸՀ-ում Հայ ազգային կոնգրեսի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի խոսքերով, հանձնաժողովը «եւս մեկ անգամ չունեցավ համարձակություն կետ առ կետ քննարկելու ներկայացված յուրաքանչյուր դիմում»: