Հիլարի Քլինթոնը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ջանքերը:

Քլինթոնն այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ հանդիպումից հետո:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարը, նկատի ունենալով նաեւ Սարգսյան – Ալիեւ սանկտպետերբուրգյան հանդիպումը, ասել է. - «Կարծում ենք, որ շատ դրական տեղաշարժեր, առաջընթաց արձանագրեց համեմատաբար կարճ ժամանակատվածում»։