Արդյո՞ք Միխեիլ Սահակաշվիլին վարչապետի պաշտոն է առաջարկել Իրակլի Ալասանիային

Վրաստանյան «Ռեզոնանսի» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները Վրաստանի իշխանական շրջանակներում, պնդում է, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանրապետության վարչապետի պաշտոնն առաջարկել է ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիային:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, նախագահը բարձր պաշտոններ է առաջարկել Ալասանիային դեռ այն շրջանում, երբ վերջինս իշխանության ճամբարից էր:

Իրակլի Ալասանիան համարվում է չափավորական ընդդիմադիր, ով պատրաստ է երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ: Վերլուծաբանների կարծիքով, Սահակաշվիլին փորձում է հաշտվել Ալասանիայի հետ եւ կանխել արտահերթ ընտրությունները:

«Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ, Սահակաշվիլիի եւ Ալասանիայի միջեւ համաձայնության վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան՝ կողմերի ներկայացուցոչների խորհրդակցությունները շարունակվում են: