ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հայտարարությունը Սարգսյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ

Ղարաբաղյան հարցով ընդլայնված կազմով բանակցություններ Սանկտ Պետերբուրգում, 4-ը հունիսի, 2009 թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդես եկան համատեղ հայտարարությամբ‘ Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր կոնցեպցիան, որը ներկայացվել է միջնորդների կողմից։
ԵԱՀԿ-ի կայքէջում տեղադրված հայտարարությունում, համանախագահները հայտնում են, որ զրույցը Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում։ Արդյունքում արձանագրվել են դրական քայլեր, ինչի հետեւանքով երկու երկրների միջեւ կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ տարաձայնությունները նվազել են։

«Նրանց քննարկումներում այս դրական զարգացումների շնորհիվ, երկու նախագահները խնդրել են միջնորդներին շարունակել իրենց մաքոքային դիվանագիտությունը եւ բացել այն նոր ու գլխավոր առարկան, որը ուրվագծված է մադրիդյան փաստաթղթում։ Այս փաստաթուղթը, ըստ նախագահների, դեռեւս շարունակում է մնալ իբրեւ բանակցությունների հիմք։ համանախագահները հայտնում են նաեւ, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնել են միջնորդների առաջարկին անցկացնել նախագահների նոր հանդիպում մոտ ապագայում‘ եթե հնարավոր է հուլիս ամսին», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: