Փաստահավաք խմբի գործունեության դե ֆակտո ձախողումը, ըստ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահի, դեռ չի նշանակում, որ «Մարտի 1»-ի 10-ը զոհերի մահվան հանգամանքները չեն բացահայտվելու։
«Ես չեմ ուզում դատողություններ անել Փաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ): - «Ինձ հետաքրքրում է, որ նրանք աշխատեն եւ փաստեր ներկայացնեն: Ես շահագրգիռ կողմ եմ, որպեսզի նրանք գործեն»:
Հարցին, թե եթե խումբը, այնուամենայնիվ, դադարի գործել, չե՞ն դժվարանա արդյոք հանցագործների բացահայտման ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով, որ մինչեւ օր ո’չ Հատուկ քննչական ծառայությունը եւ ո’չ էլ ժամանակավոր հանձնաժողովը հստակ ձեւակերպումներ չեն տվել 10 զոհերի մահվան հանգամանքների առնչությանբ, Նիկոյանը արձագանքեց. - «Բոլոր նման հանցագործությունների բացահայտման համար մեր պետության մեջ կա նախաքննական մարմին: Մնացած կառույցները օժանդակ եւ վերահսկիչ կառույցներ են»:
Փաստահավաք խումբը, որ ստեղծվել էր նախագահ Սերժ Սարգսյանի` անցած տարվա հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ, նպատակ ունի օժանդակել «Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջեւ դրված խնդիրների իրագործմանը»։ Խումբը բաղկացած է հինգ անդամից, որոնցից երկուսին առաջադրում են իշխող քաղաքական կոալիցիայի ուժերը, մեկական անդամ՝«Ժառանգություն» կուսակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող Հայ ազգային կոնգրեսը։ Խմբի մեկ անդամին առաջադրվում է Մարդու իրավունքների պաշտպանը։
Նախագահի կարգադրության համաձայն, փաստահավաք խմբի անդամները անփոխարինելի են, իսկ խումբը լուծարվում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին իր վերջանական զեկույցը ներկայացնելուց հետո։
Ապրիլին փաստահավաք խումբը Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին էր ներկայացվել առաջին եւ առայժմ միակ `ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված զեկույցը։ Դրանից որոշ ժամանակ անց անսպասելի արձակուրդ մեկնեց, իսկ վերադառնալուց հետո հրաժարական ներկայացրեց խմբի ղեկավար, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը՝ իր քայլը պատճառաբանելով խմբում ներկայացված քաղաքական ուժերի կողմից ստեղծված իրավիճակով։
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի փոխանցմամբ՝ խմբում մթնոլորտը «քաղաքականացնում են քաղաքական ուժերի ներկայուցիչները». - «Հարցազրույցներ են տալիս, խոսում են Ռոբերտ Ավագյանը, Անդրանիկ Քոչարյանը: Եվ այնպիսի տպավորություն է, որ իրենք ուզում էին իդեալական աշխատել, իսկ ինչ-որ մեկը իրենց խանգարում էր: Եթե իրենց խանգարողը Վահե Ստեփանյանն է եղել, նա դուրս է եկել, թող իրենք իրար հետ աշխատեն»:
Հարությունյանի խոսքով, փաստահավաք խմբի ներկայացրած առաջին զեկույցը նույնպես քաղաքական շահարկումների նյութ դարձավ. - «Այդ Համլետ Թադեւոսյանի վերաբերյալ փաստաթուղթը եւ այն, ինչ մամուլը ներկայացրեց, դրանք իրար հետ որեւէ կապ չունեին: Սա էլ է ցույց տալիս, որ քաղաքական շահարկումներով էին զբաղված»:
Մարդու իրավունքների պաշտպանի քննադատությունը փաստահավաք խումբը լքած կոալիացիայի ներակայացուցիչ Ռոբերտ Ավագյանը չի ընդունում։ Նրա կարծիքով, այդ մակարդակով չի կարելի պաշտպանել մարդու իրավունքները եւ առհասարակ պետության շահերը. պետք է ասել ճշմարտությունը` անկախ նրանից` ով ինչ գնահատական հետո կտա։
«Եթե Արմեն Հարությունյանը մտածում է. երկու կողմից ինձ քարկոծում են, ուրեմն ես ճիշտ եմ, այդպես չէ։ Թող իմ նախկին ուսանողը բերի գոնե մեկ փաստ, երբ Ավագյանը քաղաքականացրել է իրավիճակը` ընդամենը մեկ փաստ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ավագյանը: - «Նա ասում է, որպեսզի արտաքուստ թվա, որ ինքը նեյտրալ է… Ես էլ ասում եմ՝ այն թեզը, որ ինքը չեզոք դիրք է գրավում, շատ վատ դիրքորոշում է»:
Փաստահավաք խմբում ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ, Արմեն Հարությունյանը «բարոյական իրավունք չունի խոսել փաստահավաքում ստեղծված մթնոլորտից, քանի որ ինքն էլ մասնակից է խմբի աշխատանքները կաթվածահար անելու` իշխանությունների ծրագրին». - «Սա նախօրոք պլանավորված սաբոտաժային գործողություն էր՝ անհաջող բեմադրված եւ թատերականացված, եւ ես ափսոսում եմ, որ այս բեմադրության մեջ նաեւ մասնակից դարձրեցին մեր մյուս գործընկերներին»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կարծիքով, խմբի շուրջ ստեղծված իրավիճակը կապված է ոչ թե Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող զեկույցի, այլ առաջիկայում ներկայացվելիք վերջնական զեկույցի հետ:
«Ըստ էության, ես կարծում եմ, որ նրանք ոչ թե հետ նայեցին ու Համլետ Թադեւոսյանի գործը տեսան, այլ առաջ նայեցին ու տեսան, որ առաջիկայում զեկույց է պատրաստվելու, որի տակ իրենք հաստատապես չեն ստորագրելու: Կոալիցիան այդպիսի հայտարարություն արել է, որ չի ստորագրելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաֆարյանը: - «Մտածում եմ, որ իմ գործընկերները դեռ հետ վերադառնալու հնարավորություն ունեն: Հանուն այն տասը զոհերի, ում հարազատները սպասում են բացահայտումների, ես ուզում եմ, որ մանր մարդկային հարաբերությունները դրվեն մի կողմ… Ուզում եմ, որ ավելի մեծ բանի մասին մտածեն»: