«Տարանցիկ վարկածներ». այս խորագիրն է կրում այսօր Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացված հայ-ճապոնական արդի արվեստի ցուցահանդեսը, որին հայկական եւ ճապոնական կողմից մասնակցում են տասնչորսական արվեստագետ:
Շատ հետաքրքիր են ոչ միայն ներկայացված աշխատանքները` յուրաքանչյուրն իր ուրույն ձեռագրով ու ասելիքով, ընդհանրական շեշտադրումներով, այլեւ հենց իրենց` արվեստագետների ներգրավվածությունը ցուցադրությանը: Օրինակ, ճապոնուհի գեղանկարիչներից մի քանիսը հայկական տարազներով էին, համապատասխանաբար հայուհիներից ոմանք էլ՝ կիմանոյով, եւ այս ամենը, իրոք, հրաշալի մթնոլորտ էր ստեղծել ՆՓԱԿ-ում։
14 ճապոնացի արվեստագետները` Տակուջի Շիմուրան, Էրիկո Ֆուրուվաթարին, Հիդեյուկի Ուսուկին եւ մյուս արվեստագետներն առաջին անգամ են Հայաստանում եւ ինչպես շեշտում էին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի ընթացքում, շատ տպավորված են թե’ մեր երկրից, թե’ մեր արվեստագետներից, թե’ կազմակերպված ցուցահանդեսից։
Հունիսի մեկից այստեղ գտնվող ճապոնացի արվեստագետներն ասում էին նաեւ, որ այստեղ` Հայաստանում, նույն մարդկային զգացողություններն իշխում, ինչ Ճապոնիայում, ու թերեւս դա է պատճառը, որն իրենց օտար երկրում չեն զգում, լարվածություն չունեն:
Բոլորը միաբերան պնդում էին, որ հայ- ճապոնական երկխոսությունը՝ ի դեմս այս ներկայացված ցուցահանդեսի, հրաշալի է ստացվել: Ասում էին՝ շատ բան սովորեցինք այստեղ հայ նկարիչներից: Իսկ ընդհանրությունների ու նմանությունների առումով էլ Կաձունորի Իտոյի խոսքով՝ «նմանը սիրտն է, բոլորի սիրտն ու հոգին նույնն է»:
Այս ցուցահանդեսը նախաձեռնել է աբստրակցիոնիզմի մեր ներկայացուցիչներից գեղանկարիչ Արա Հայթայանը, որի անհատականն էր անցյալ տարի բացվել Տոկիոյում, եւ հենց այնտեղ էլ նա մտահաղացել է այս համատեղ ցուցահանդեսի գաղափարը:
«Սա ցանկություն է, որը նկարիչը կամ արվեստագետը կարող է ունենալ՝ ապրելով մի փակ երկրում, որը մտավոր լճանալու վտանգ ունի: Եվ եթե հնարավորություն կա՝ բերել այս ամեն ինչը, որ մեր հասարակության ուղեղը սկսի մի քիչ պտտվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայթայանը: - «Ու նաեւ մի քիչ էգոիստական ցուցահանդես է այն առումով, որ ինչու ես պիտի ամեն անգամ գնամ եւ ուրիշ միջավայրերում տեսնեմ, որ անընդհատ իրար հետ շփվում, պտտվում են, այս բովի մեջ ծնվում է մի բան, իսկ իմ միջավայրում անընդհատ ոչինչ տեղի չունենա: Այն արվեստը, որ հիմա իրենք են այստեղ ցուցադրում, մարսված եւ ընդունված է իրենց ժողովրդի կողմից եւ բնականորեն կազմում է իրենց կյանքի մասը: Այն հայկական մասը, որ դուք այստեղ տեսնում եք, սա ինչ-որ տեղ մեր միջավայրի մաս դեռեւս չի կազմել: Սա կամ դրսի համար է, կամ մեր արվեստանոցների համար: Այ այդ մեծ տարբերությունը կա այստեղ»: