«Հրապարակ»-ը գրում է. - «Մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ներկայացնելու է համաներման մասին՝ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով այսօր հանձնաժողովի նիստի ընթացքում հրապարակվելու է նաեւ Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանի՝ Նիկոյանին ուղղված զեկույցը»։
«Գոլոս Արմենիի»-ին մեկնաբանում է Հայ ազգային կոնգրեսի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու հարցը. - «Իհարկե, քաղաքական տեսանկյունից, հասարակության ժողովրդավարեցման տեսանկյունից Երեւանի առաջին ավագանու կազմում ընդդիմության բացակայությունը էական մինուս է: Սակայն ժողովրդավարեցումը միայն միջոց է, իսկ նպատակը Երեւանի համակողմանի զարգացումն է: Արժե՞ արդյոք միջոցի համար զոհաբերել նպատակը… Ի դեպ, Երեւանի ավագանում ընդդիմության առկայությունը կարող էր մայրաքաղաքին հսկայական օգուտ տալ՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմիններում հակակշիռների համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Բայց կրկին՝ Հայ ազգային կոնգրեսը նման հակակշիռ դերի համար պիտանի չէ. այն քաղաքային օրգանիզմի կենսագործունեությանը վերաբերող հարցերում չի կարող իրականացնել զսպող գործոնի ֆունկցիան: Հենց ինքն իրեն էլ այդ դերում չի տեսնում: Այս արմատական քաղաքական միավորը ցանկանում է միմիայն երկիրը ղեկավարել: Ավելի պակասին նա համաձայն չէ»:
«Ազգ»-ը գրում է. - «Հիմա ինչ-որ մեկը կամ ինչ-որ սխալ մտասեւեռում ներշնչել է ՀՀԿ-ին, որ ինքը մի անկրկնելի ու անմրցելի ուժ է, կարող է միայնակ երկրի որակյալ կեսը` նրա մայրաքաղաքն իր բոլոր ռեսուրսներով կառավարել՝ առանց հակակշռման, առանց որեւէ մեկի կողմից թթու խոսք լսելու, ողջ մայրաքաղաքի ռեսուրսը մեջ-մեջ անելով: Իսկ միայնակ կառավարողի համար շատ հեշտ է էյֆորիայի մեջ ընկնելը, իրեն անսխալական կարծելը, իրեն բոլորից բարձր համարելը: Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե ՀՀԿ-ն տարվի թաղապետների եւ այլուայլ պաշտոնների բաժանման հույժ գայթակղիչ խաղով եւ մոռանա անգամ ԲՀԿ-ի նկրտումները բավարարել, ինչի նշաններն արդեն նկատելի են, ապա չի բացառվում, որ գոնե քաղաքային իշխանությունում նա դառնա մի անվերահսկելի ուժ, որին ոտք պահելու ցանկություն ունեցողների պակաս չի զգացվի, իսկ ոտք պահելու բուն գործընթացը միայն տեխնիկայի գործ կլինի»:
«Հայոց Աշխարհ»-ը «Կամուրջները վերականգնելու ժամանակ» վերնագրով խմբագրականում գրում է. - «Ռեւանշիզմը պարտված է, նրան հետապնդելու անհրաժեշտություն չկա, եւ եկել է առաջ շարժվելու ժամանակը։ Կարծում ենք, իշխանությունները ուղղակի պարտավոր են կատարել հաջորդ կանխարգելիչ քայլը։ Նրանք պետք է ցույց տան, որ իրենց ուժեղ են զգում՝ «քաղբանտարկյալների հարցը» շահարկող ընդդիմության հանդեպ եւ պատրաստ են ավելի լայն երկխոսության ողջ ժողովրդի հետ։ Այս համատեքստում օրերս Հանրային խորհրդի քննարկման առարկա դարձած համաներման հարցը կարող է դառնալ Հայաստանի ներքին կյանքի առողջացման գործընթացի սկիզբը։ Ընդ որում՝ սա ամենեւին էլ չպետք է կապվի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձեւ ընդունելու-չընդունելու հնարավոր տարբերակների հետ։ Մենք արդեն ականատես ենք եղել նման բանաձեւերի ընդունման եւ նրանց կատարման ժամկետների հետաձգման գործընթացներին եւ լավ գիտենք, որ եվրոպացիները այդ ամենի մեջ ընդամենը սեփական շահն են հետապնդում»։
«Ժամանակ»-ի մեկնաբանը ենթադրություններ է անում ընդդիմության նոր զարգացումների վերաբերյալ. - «ՀԱԿ-ՀՅԴ դաշինքը կարող է իրապես նոր որակ ստեղծել քաղաքական դաշտում, նոր լիցք հաղորդել հասարակությանը, հասարակական շարժմանը տալ նոր բովանդակություն եւ ներուժ, միավորելով առավելապես լիբերալ աջակողմյան եւ ձախ-ազգային գաղափարախոսությունների կրող երկու ուժերին: Դրանից բացի, խնդիրն այն է, որ գաղափարախոսական միավորումից բացի, փաստացի տեղի է ունենում հասարակության, ժողովրդի երկու տեսակի միավորում, ինչն առավել արժեքավոր էֆեկտ կարող է տալ հանրային ընկալման տեսանկյունից: Սակայն, տպավորություն թող չստեղծվի, որ ՀՅԴ-ն միայն ՀԱԿ-ին է պետք, կամ առավելապես ՀԱԿ-ն ունի ՀՅԴ կարիքը: Բացարձակապես ոչ: ՀՅԴ-ն ՀԱԿ-ի կարիքն ունի ոչ պակաս, եթե չասենք ավելի, քան ՀԱԿ-ը ՀՅԴ կարիքը»:
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն որեւէ բան չի վերահսկում, այլեւ որեւէ քիչ թե շատ լուրջ հարցում որոշումներ ընդունելու վճռականություն չունի: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է, ասենք, ոստիկանությանը: Ոչ, չի նշանակում: Որովհետեւ ցանկացած պահի ցանկացած կրիմինալ թափթփուկ կարող է չափալախել առաջին պատահած ոստիկանին ու անպատիժ մնալ: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ իրական իշխանությունը պատկանում է կրիմինալին: Ոչ, որովհետեւ կրիմինալը համախմբված չէ, անընդհատ իրար դեմ պատերազմներ են մղում: Իսկ իշխանությունը չի կարող պատկանել պառակտված եւ իրար դեմ պատերազմող ուժերին: Այլ կերպ ասած՝ Հայաստանում այսօր բացարձակապես որեւէ իշխանություն չկա: Իսկ առանց իշխանության չի կարող պետություն լինել»: