Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը արտասահմանյան երկրներում գործող ամերիկյան դեսպանատներին թույլատրել է հուլիսի 4-ին նշվելիք Անկախության տոնին նվիրված միջոցառումներին հրավիրել նաեւ տվյալ երկրում հավատարմագրված իրանցի դիվանագետներին:
Պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Վուդը հայտարարել է, թե «այդ քայլը միանգամայն համահունչ է Իրանի վերաբերյալ Վաշինգտոնի որդեգրած նոր քաղաքականությանը»:
Պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Վուդը հայտարարել է, թե «այդ քայլը միանգամայն համահունչ է Իրանի վերաբերյալ Վաշինգտոնի որդեգրած նոր քաղաքականությանը»: