Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ:
Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները:
Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Ազգային ժողովի պետաիրակավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, մասնավորապես, ասաց. - «Ընդհանուր առմամբ, հանրապետության նախագահի դիրքորոշումը հետեւյալն է` համաներում, այո՛, պետք է արվի, իսկ առաջարկությունները պետք է ներկայացվեն մինչեւ ամսի15-ը»:
«Կարծում եմ` առաջարկություններ կներկայացնեն բոլոր կողմերը. Խոսքը չի վերաբերում միայն իրավապահ կառույցներին, այլ նաեւ հանրությանը, այդ թվում` Հանրային խորհրդին, եւ ամսի 15-ից հետո տեղի կունենա քննարկում վերջնական տարբերակի հետ կապված», - նշեց ԱԺ-ի պետաիրակավական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները: Ի դեպ` Հանրային խորհուրդը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դավիթ Հարությունյանը, արդեն իր կարծիքը ներկայացրել է հանրապետության նախագահին համաներում կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, կարելի՞ է ակնկալել, որ համաներման գործընթացը ավարտված կլինի մինչեւ ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որտեղ նախատեսվում է քննարկել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, Դավիթ Հարությունյանը խուսափեց միանշանակ կարծիք արտահայտելուց:
«Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ` այո, սակայն ես դա չէի կապի ԵԽԽՎ-ի նստաշրջանի հետ», - ասաց Ազգային ժողովի պետաիրակավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: