Շուրջ 2700 դիմորդ քննություն էր հանձնում աշխարհագրություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն առարկաներից։
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, իրենք մեծ ուշադրությամբ պետք է հետեւեն նաեւ ներբուհական եւ բանավոր քննություններին, որոնց ժամանակ մեծ է մարդկային գործոնը, սուբյեկտիվ մոտեցումը, իսկ միասնական քննությունները վստահություն են ներշնչում, չնայած այստեղ էլ առկա են կոռուպցիոն ռիսկեր։
«Կոռուպցիան բնորոշ չէ միայն կրթական ոլորտին, այնպես որ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն տարբեր մակարդակներով, որպեսզի այն հասցվի նվազագույնի», - ասաց նախարարը։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը վստահեցրեց, որ հանրապետության որեւէ քննական կենտրոնում տեխնիկական եւ կազմակերպական խնդիրներ չեն առաջացել։ Նա տեղեկացրեց, որ այսօր արդեն 13։30-ի սահմաններում կենտրոնն իր կայքում տեղադրել է թեստերի ճիշտ պատասխանները։
Հունիսի 5-ին «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննություն կհանձնեն 12545 դիմորդներ։