Ռուսաստանցի աշխարհահռչակ երաժիշտ, 2008-ին դասական երաժշտության ոլորտում Գրեմմիի արժանացած Յուրի Բաշմետը հունիսի 6-ին համերգով հանդես կգա Երեւանում: Աշխարհահռչակ ալտահարը բեմում կլինի իր հիմնած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ:
Համերգն իրականանում է «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 10-րդ հոբելյական տարվա շրջանակներում: Ծրագրում Բախի, Չայկովսկու եւ Գրիգի ստեղծագործություններն են:
«21-ի հեռանկարներ» փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացայի անդամ է, այդ կազմակերպության մեջ առաջինը` նախկին խորհրդային երկրներից:
«Փառատոնն ի սկզբանե հիմնվել է մեր երկրում արվեստի երբեմնի բարձր չափանիշները վերականագնելու եւ մեծանուն երաժիշտների արվեստը չափանիշ դարձնելու համար», - «Ազատութուն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց փառատոնի հիմնադիր եւ նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: