«Հրապարակ»-ը, պնդելով, որ մայիսի 31-ի քվեարկության մասնակիցների իրական թիվը մոտ 45 տոկոս էր, եզրակացնում է. - «Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է չընտրելու միջոցով: Սա ընտրությունների ամենից ուշագրավ կողմն է: Այլ հարց, որ նույն այդ մեծամասնությունը նաեւ ներկա ընդդիմության ետեւից չի գնում: Դա նշանակում է, որ կամ ընդդիմությունը պետք է նոր անձինք ու ծրագրեր բերի առաջնաբեմ, կամ ազատ ընտրազանգվածին գրավի նոր ուժ եւ լիդեր»:
«Ժամանակ» թերթի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա ասում է. - «Սահմանադրական, օրինական մեթոդները դա մեր խորին համոզմունքն է: Մենք դրանցով շարժվում ենք ոչ թե որ համարում ենք ամենաարդյունավետ մեթոդ, այլ որովհետեւ դա մեր համոզմունքն է: Մենք ուղղակի գտնում ենք, որ դա է ընդունելի մեթոդները: Բայց իշխանությունները, գնալով այսպիսի քայլերի, իսկապես բացում են ճանապարհը ծայրահեղական ուժերի առաջ: Ժողովրդի վստահությունը դեմոկրատական մեխանիզմների նկատմամբ լրիվ ջախջախում են: Ուժեղացնում են այն ուժերի արգումենտները, որոնք համարում են, որ այս իշխանությունների հետ կարելի է խոսել միայն ուժի լեզվով: Մի բան ակնհայտ է, որ իշխանությունը ժողովրդին ասում է՝ մեզ հետ քվեաթերթիկներով մի խոսեք, մեզ հետ խոսեք ավտոմատներով, դա միակ լեզում է, որ մենք հասկանում ենք»:
«Հայոց Աշխարհ»-ը նույնպես քննարկում է քվեարկության արդյունքները. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ հավաքել միայն 69 հազար 871 քվե։ Այնինչ ընդամենը 1 տարի 3 ամիս առաջ, նախագահական ընտրությունների ժամանակ, Երեւանում Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել էր շուրջ 150 հազար ընտրող։ Որքան էլ խոսվի ընտրակեղծիքներից, որքան էլ միտինգային հարթակներից «փուշը գերան դարձնելով» սարսափազդու պատկերներ ուրվագծեն արմատական ճարտասանները, փաստը մնում է փաստ՝ Տեր-Պետրոսյանը անցած մեկ տարում Երեւանում առնվազն կիսով չափ կորցրել է իր ընտրազանգվածը։ Կարծում ենք, միանգամայն տրամաբանական է ընտրազանգվածի նման շոշափելի կորստի պատճառները որոնել Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի թույլ տված մի շարք բովանդակային ու նաեւ մարտավարական սխալներով եւ բացթողումներով։ Օրինակ, Տեր-Պետրոսյանն ու իր ուղեկիցները ամեն համայնքում հայտարարում էին, թե եկել են ստրուկներին ազատագրելու, որ այդ համայնքում մարդիկ ճորտացած են եւ այլն։ Գուցե լյումպենացած զանգվածների լսելիքին դա բալասան է, բայց շատ-շատերին իրապես վիրավորում էին նման շեշտադրումները, դիպչում մարդկանց ինքնասիրությանն ու նաեւ վանում»։
«Չորրորդ իշխանություն»-ը «Իսկ ովքե՞ր են պայքարում կեղծիքների դեմ» հոդվածում գրում է. - «Այս ընտրությունների արդյունքում պարզվեց, որ հիմնական կանխողները լրագրողներն են եւ, իհարկե՝ ընդդիմության հատուկենտ վստահված անձինք: Ուշադիր ընթերցեք ընտրակեղծիքների մասին հաղորդագրությունները եւ տեսեք, թե հատկապես ում նկատմամբ են բռնություններ իրականացրել օլիգարխները ու նրանց սափրագլուխները: Հայտնի անուններ հաստատ չեք գտնի: Կամ էլ՝ լրագրողների անուն-ազգանունները լսած կլինեք, բայց ընտրակեղծիքների դեմ «քյալլա տված» վստահված անձանց անունները ձեզ հաստատ ոչինչ չեն ասի: Իսկ «քաղաքական գործիչների» անունները, նրանց, ովքեր օրումեջ բոցաշունչ ճառեր են արտասանում կենաց-մահու պայքար մղելու անհրաժեշտության մասին, հաստատ չկան «սվոդկաներում»: Նրանք, հասկանում եք, բոլորը մեծ ստրատեգներ են եւ մանր-մունր առճակատումների հետ գործ չունեն: Իսկ ի՞նչ արդյունքներ է արձանագրում այն բանակը, որում գեներալները ավելի շատ են, քան զինվորները: Ճիշտ է, միայն բարոյական հաղթանակներ»:
lragir.am-ը գրում է. - «Ձեւավորելով բացարձակ իշխանություն, Սերժ Սարգսյանը միգուցե մտածի, որ ամենեւին էլ հարկ չկա հետագայում կիսել այդ իշխանությունը ինչ-որ ուժերի հետ, ինչը սկսած 2003 թվականից անում էր Ռոբերտ Քոչարյանը, թերեւս գիտակցելով, որ Հայաստանի պարագայում շատ դժվար է թագավորել առանց կիսվելու: Այսինքն, հավանական է, որ «բաժանիր, որ տիրես» քոչարյանական սկզբունքին փոխարինի «հավաքիր, որ տիրես» սարգսյանական սկզբունքը: Նեղացողների եւ մտահոգների շրջանակն ընդլայնող Սերժ Սարգսյանը ակնհայտորեն դիմում է ռիսկի: Նա գուցե մտածում է, որ ինչքան էլ նեղի, նեղացնի կամ մտահոգի, միեւնույն է, համակարգը հանդուրժելու է իրեն, քանի կա ասենք Հայ Ազգային կոնգրեսի «ուրվականը»: Բայց Հայ Ազգային կոնգրեսն էլ ամենայն հավանականությամբ գիտակցաբար հենց մնում է «ուրվականության» շրջանակում, «թույլ է տալիս» կեղծել հերթական ընտրությունը, նույնիսկ այդ պայմաններում հայտարարում է իշխանափոխության միմիայն օրինականության ճանապարհի վրա մնալու հաստատակամության մասին, Սերժ Սարգսյանին փաստացի զրկելով համակարգի առաջ բացատրություններ տալու որոշակի ռեսուրսից: Այսինքն, Սարգսյանի համար մի քիչ անհիմն է դառնում համակարգին նեղելը, նեղացնելը»:
«Կապիտալ»-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: Նա ասում է. - « Նեղացողների եւ մտահոգների շրջանակն ընդլայնող Սերժ Սարգսյանը ակնհայտորեն դիմում է ռիսկի: Նրա հաշվարկը կարծես թե կառուցված է համակարգի հոգեբանական անպատրաստության վրա: Այսինքն, նա գուցե մտածում է, որ ինչքան էլ նեղի, նեղացնի կամ մտահոգի, միեւնույն է, համակարգը հանդուրժելու է իրեն, քանի կա ասենք Հայ Ազգային կոնգրեսի «ուրվականը»: Բայց Հայ Ազգային կոնգրեսն էլ ամենայն հավանականությամբ գիտակցաբար հենց մնում է «ուրվականության» շրջանակում, «թույլ է տալիս» կեղծել հերթական ընտրությունը, նույնիսկ այդ պայմաններում հայտարարում է իշխանափոխության միմիայն օրինականության ճանապարհի վրա մնալու հաստատակամության մասին, Սերժ Սարգսյանին փաստացի զրկելով համակարգի առաջ բացատրություններ տալու որոշակի ռեսուրսից: Այսինքն, Սարգսյանի համար մի քիչ անհիմն է դառնում համակարգին նեղելը, նեղացնելը: Ռուսաստանը տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով ուժեղացրեց իր դիրքերը, ինչը, իմ կարծիքով, կարևոր դեր ունեցավ Թուրքիա-Հայաստան «Ճանապարհային քարտեզը» ստորագրելու գործում: Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ, քանի որ ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը նաև Մերձավոր Արևելքում, իսկ դա հնարավոր է, եթե սկսի գործել Հայաստան-Թուրքիա երկաթգիծը»: