Տիգրան Կարապետյանը բացասական է գնահատում ընտրությունների ընթացքը

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը բացասական է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը:
«Բացասական ենք մենք գնահատում այն առումով, որ բոլորը գիտեն, թե խախտումները որքան են եղել», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Կարապետյանը, ում գլխավորած քաղաքական ուժը չի հաղթահարել 7 տոկոսի շեմը: - «Ոնց ուզում են գնահատեն՝ դա ընտրությանը նման չէր»:

Հնչեցրած գնահատականը, նրա խոսքով, որեւէ առնչություն չունի քվեարկության արդյունքներին. - «Ես քվեների մասին դեռ ոչ մի բան չեմ ասի: Ես չեմ կարող ասել՝ քիչ եմ ստացել կամ շատ եմ ստացել: Այնքան է եղել, ինչքան հաշվել են»:

Ժողովրդական կուսակցությունը վերահաշվարկի բողոքներ չի ներկայացրելու: