Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի լուսաբանումը հեռուստաընկերությունների կողմից համեմատաբար չեզոք էր եւ դրականորեն տարբերվել է նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրվածից, երբ թեկնածուներից մեկի վերաբերյալ բացասական ինֆորմացիան աննախադեպ ծավալների էր հասնում: Այս եզրակացությանն է հանգել Երեւանի մամուլի ակումբը ապրիլի 16-ից մինչեւ մայիսի 29-ը անցկացրած դիտարկման արդյունքում:
«Հեռարձակվող լրատվամիջոցների կողմից ներկայացվող նյութը եւ տեխնոլոգիան, որը օգտագործում էին քաղաքական ուժերը, համենայն դեպս` եթերում, չէր ենթադրում, ինչպես նախագահական ընտրություններում, ապացուցել, որ հակառակորդը վատն է: Այս դեպքում փորձում էին համոզել, որ իրենք են լավը», - այսօր լրագրողներին ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` հավելելով. - «Սա ապացուցում է, որ մեր հեռարձակվողները կարող են չեզոք լինել, եթե ցանկանան, կամ եթե թողնեն»:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե «հիմա սա ո՞ր դեպքն է, կարելի՞ է եզրակացնել , որ եթերը վերահսկողներն այս անգամ թույլատրել են «սեւ PR»-ով չզբաղվել», Երեւանի մամուլի ակումբի նախագահը դրական պատասխանեց. - «Այո, ըստ երեւույթին հենց դա է պատճառը»:
«Մենք համոզվում ենք, որ մեր հեռարձակվող լրատվամիջոցների վերահսկողության մակարդակը շատ բարձր է», - հայտարարեց Նավասարդյանը` բացատրելով, որ այն իրավիճակներում, երբ անսպասելի քաղաքական զարգացումներ են հնարավոր, հեռուստաընկերությունները ագրեսիվ են դառնում, բայց եթե ընտրությունների արդյունքները կասկածներ կամ մտահոգություններ չեն առաջացնում ` դրա անհրաժեշտությունը չկա, եւ քարոզարշավը չեզոք է:
«Այսինքն, կարելի՞ է եզրակացնել, որ քաղաքապետի ընտրության արդյունքը վաղուց կանխորոշված էր», - այս հարցին Երեւանի մամուլի ակումբի նախագահը արձագանքեց. - «Համենայն դեպս, ենթադրվում էր, որ կանխորոշված է, ըստ երեւույթին»:
Դիտարկումն ընդգրկել է Հ1, ԱԼՄ, Հ2, «Արմնյուս», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» հեռուստաընկերությունները: