«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հեղինակ Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրաքով մեկնաբանում է Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից արձանագրած խախտումների մասին հաղորդումները:
«Ժառանգություն» կուսակցության, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբում ստացված ահազանգերի զգալի մասը վերաբերում է միկրոավտոբուսներով կամ տաքսի ծառայությունների ավտոմեքենաներով ընտրողներին տեղամասեր տեղափոխելուն: Օրենքով սա չի արգելվում, սակայն կա մտավախություն, որ կազմակերպիչները դրանով կարող են ուղղորդել կամ կաշառել ընտրողներին:
«Եթե նման արգելք չկա, ապա կարելի է ընտրողին տեղափոխել», - ասաց Թովմասյանը: - «Անշուշտ, եթե կա մի տատիկ, մի պապիկ, որին պետք է ընտրական տեղամաս տեղափոխել եւ դա կատարվում է՝ ողջունելի է: Այսինքն՝ ինչ-որ ձեւով խթանվում է այդ մարդու ընտրական իրավունքի իրականացումը: Բայց, եթե այդ ընթացքում նաեւ գործադրվում է ճնշում, փորձեր են կատարվում ուղղորդելու, կաշառելու, ապա նման երեւույթները պետք է բացառել»:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբում ահազանգ էին ստացել 2/28 ընտրական տեղամասից. ժամկետային զինծառայող Գյուրջանյան Վարդանը ծառայում է Լեռնային Ղարաբաղում եւ փորձել է քվեարկել այդ տեղամասում: Նա հայտնել է նաեւ, որ Երեւան են ուղարկվել նաեւ իր այն ընկերները, ովքեր հաշվառված են Երեւանում:
Հրայր Թովմասյանը այս կապակցությամբ ասաց. - «Ընտրական պրոցեսը դա ականապատ դաշտով քայլելու պրոցես չէ, որ քայլ աջ, քայլ ձախ՝ անդառնալի հետեւանքների է բերում: Ակնկալել, որ այսքան մարդ 12 ժամվա ընթացում մասնակցելու են ինչ-որ իրավահարաբերությունների, եւ որեւէ շեղում, խախտում չի լինելու, այդպիսի բան աշխարհում չկա: Այսինքն՝ լինելու են խախտումներ… Այս ամբողջը, անշուշտ, պետք է արձանագրել՝ հետագայում օրենսդրության կատարելագործման առումով, բայց պետք է հասկանալ, ընկալել այս խախտումները՝ թե որքանով են ազդելու ընտրության արդյունքների վրա»:
«Որքան որ ես կարողացա հետեւել ինտերնետային կայքէջերում խախտումների արձանագրությանը, ես հիշեցի 2003 թվականը եւ փորձեցի զուգահեռներ անցկացնել», - շարունակեց նա: - «Խախտումների ե’ւ ծավալով, ե’ւ բովանդակությամբ սրանք էականորեն տարբերվում են: Չեմ ուզում արդարացնել ցանկացած խախտում… Բայց եթե այդ ընտրությունների ժամանակ դրանք մասսայական բնույթ էին կրում, հիմա, կարծեք թե, որոշակիորեն դրանք մեղմված են»: