Ժամը 14:00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 30 տոկոսը

Ժամը 14:00-ի դրությամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է մայրաքաղաքի 771 հազար 477 ընտրողներից 226 հազար 487-ը կամ 29,36 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալներով, թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք) քվեարկությանը մասնակցել է ընտրողների 33,08 տոկոսը, թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք)` 31,28 տոկոսը, թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք)` 29,66 տոկոսը, թիվ 4 ընտրատարածքում (Արաբկիր)` 23,57 տոկոսը, թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն, Արաբկիր)` 27,84 տոկոսը, թիվ 6 ընտրատարածքում (Աջափնյակ)` 31,25 տոկոսը, թիվ 7 ընտրատարածքում (Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա)` 32,04 տոկոսը, թիվ 8 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ)` 26,4 տոկոսը, թիվ 9 ընտրատարածքում (Կենտրոն, Աջափնյակ)` 28,59 տոկոսը, թիվ 10 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ)` 27,2 տոկոսը, թիվ 11 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի)` 32,44 տոկոսը, թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի)` 35,52 տոկոսը, թիվ 13 ընտրատարածքում (Էրեբունի, Նուբարաշեն)` 22,97 տոկոսը: