Թիվ 9/10 ընտրատեղամասում այսօր ընտանիքի անդամների ուղեկցությամբ քվեարկությանը մասնակցեց Հայաստանի առաջին նախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Քվեարկելուց հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Վաղը, ամեն ինչ` վաղը, բոլոր հարցերին կպատասխանեմ վաղը, այսօր ոչ մի հարց», - ասաց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը:
Հայաստանի առաջին նախագահի տիկնոջը եւ որդու` Դավիթի տիկնոջը ընտրատեղամասում ծաղկեփնջեր նվիրեցին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց ընտրատեղամասում լուսանկարվեց թոռնիկների հետ ու հեռացավ: