«Ընտրությունները կեղծելու պարագայում, պատրաստվեք Սերժ Սարգսյանին անմիջապես ճանապարհ դնելուն։ Բավական է բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Բավական է ժողովրդին անլեզու կենդանու կամ ստրուկի տեղ դնել», - Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավի վերջին օրը` մայիսի 29-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախընտրական վերջին հանրահավաքում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ընտրություններն այս անգամ էլ կեղծելու դեպքում, Տեր-Պետրոսյանի կարծիքով ժողովրդին ու ընդդիմությանն այլ բան չի մնա, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը «դարձնել հետագա քաղաքական պայքարի միակ կարգախոսը»։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ Դաշնակցությունը, ընդդիմություն են ձեւանում` համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանը շուտով կորցնելու է իշխանությունը եւ նախապատրաստում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, Տեր Պետրոսյանը հայտարարեց, թե չի կասկածում, որ հիշյալ կուսակցությունները գիտակցում են, որ Ռոբերտ Քոչարյանը «մարած քարտ է». - «Նրանք հազիվ թե իրենց անունը կամենային կապել սեփական ժողովրդի դեմ կրակ արձակած ու լիովին վարկաբեկված մի անձնավորության հետ՝ դրանով վտանգելով թե՛ իրենց վարկանիշն ու հեղինակությունը, եւ թե՛ իրենց քաղաքական ապագան։ Ես չեմ բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները տարածվում են հենց Սերժ Սարգսյանի շրջապատից՝ վախեցնելու համար ժողովրդին այն սարսափելի հեռանկարով, որ վերջինիս գահազրկման պարագայում կարող է կրկին իշխանության գալ Քոչարյանը»։
Առաջին նախագահը կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հետեւել Դաշնակցության օրինակին եւ դուրս գալ իշխանական կոալիցիայից, իսկ իշխանական կոալիցիայի մաս կազմող մյուս կուսակցությանը` «Օրինաց երկրին» որակեց «անհույս դեպք», նշելով. «ՕԵԿ-ը երբեք իշխանական կերակրատաշտից չի հեռանա, իսկ եթե պետք լինի, կդառնա անգամ թուրքական կամ ադրբեջանական կոալիցիայի անդամ՝ միայն թե այս արեւի տակ քարշ տա իր խղճուկ գոյությունը»։
«Արեւմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում վերջերս մեզ կշտամբում են, ասելով, թե մենք խանգարում ենք Սերժ Սարգսյանին՝ կարգավորելու Հայաստանի առջեւ կանգնած կենսական ազգային խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտությունը», - խոսելով արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ, ասաց Տեր-Պետրոսյանը` վերահաստատելով ՀԱԿ-ի դիրքորոշումը, թե առանց հարեւան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանը տնտեսապես զարգանալու, միջազգային մեկուսացումը հաղթահարելու եւ նորմալ, բարգավաճ, ապահով պետություն դառնալու հնարավորություն չունի։
«Բայց մենք երբեւէ մտադիր չենք եղել այդ խնդիրները լուծել ամեն գնով, այն է՝ Ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անտեսման գնով», - հայտարարեց ընդդիմության առաջնորդը:
«Արեւմտյան դիվանագետների կշտամբանքները, թերեւս, որոշ արդարացում կունենային, եթե նրանք, այդքան շահագրգռություն ցուցաբերելով հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում, չմոռանային հիշել նաեւ Հայաստանի առջեւ կանգնած ամենակենսական խնդիրը՝ Սահմանադրական կարգի վերականգնումը եւ ժողովրդավարության հաստատումը, չհանդուրժեին մեր երկրում տիրող բռնությունները, քաղբանտարկյալների առկայությունը, մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող վիճակը»։
ՀԱԿ այսօրվա հանրահավաքում եւս հեռարձակվեց մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ հետախուզության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքը: Ելույթ ունեցան նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ այլոք:
Իր խոսքում Զուրաբյանը նշեց. - «Ռեժիմն իր հույսը դրել է ընտրակեղծիքների վրա, բայց մենք ունենք այդ կեղծիքներին հակադրվելու մեթոդները, ոչ մի տեղ ոչ մի կեղծարար հանգիստ չի զգա իրեն»:
ՀԱԿ-ի հանրահավաքն ավարտվեց երթով: Հաջորդ հանրահավաքը նախանշված է հունիսի 1-ին: