Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի դրական գնահատականների արժանացրեց Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավը` կարծիք հայտնելով, որ քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ ունեցան Երեւանի զարգացման իրենց ծրագրերի մասին ազատորեն խոսելու ընտրողների հետ։
Սարդարապատում Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներից հետո, պատասխանելով մայիսի 31-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ լրագրողների հարցին, նախագահ Սարգսյանը ասաց. - «Համարում եմ, որ քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ ունեցան Երեւանի զարգացման իրենց ծրագրերի, իրենց տեսլականի մասին ազատորեն խոսելու ընտրողների, Երեւանի բնակիչների հետ: Կարծում եմ` հեռուստաընկերությունները կարողացան հավասարաչափ, անկողմնակալ լուսաբանել քաղաքական ուժերի գործունեությունը»:
Նախագահը ուրախություն հայտնեց, որ քաղաքական ուժերը տարբեր նախընտրական հնարքներ ու տեխնոլոգիաներ են կիրառել քարոզարշավի շրջանակներում` սկսած հանրահավաքներից ու երթերից մինչեւ դռնեդուռ եւ բակային հանդիպումները եւ կոչ արեց նույն ոգով շարունակել քարոզարշավը. - «Որպեսզի ավելորդ լարվածություններ չստեղծեն եւ ամսի 31-ին անցկացնեն լավ ընտրություններ. այնպիսի ընտրություններ, որոնք կարող են հիմք դառնալ ե՛ւ մեր բնակչության, ե՛ւ միջազգային կազմակերպությունների համար` ասելու, որ այս ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետությունում»։
Մայիսի 31-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից իր ակնկալիքների վերաբերյալ երկրի ղեկավարն ասաց հետեւյալը. - «Որպես Երեւանի բնակիչ եւ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, կարծում եմ, որեւէ մեկի մոտ կասկած չկա, թե ես ինչ եմ ուզում։ Իմ ցանկությունն ակնհայտ է, եւ ես ուրախ եմ, որ Հանրապետական կուսակցությունը կարողացավ կազմակերպված անցկացնել այս ժամանակահատվածը եւ ընտրությունների օրվան մոտենալ շատ լավ հնարավորություններով»:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում հիշատակեց նաեւ կոալիցիոն գործընկերներին` կարծիք հայտնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրական մրցավազքում առաջատարների շարքում է, եւ հաջողություն մաղթելով «Օրինաց երկիր» կուսակցությանը:
Սերժ Սարգսյանը հաջողություն ցանկացավ նաեւ իրենց նախկին կոալիցիոն գործընկերոջը` Հայ հեղափոխական դաշնակցությանը. - «Լինելով կառուցողական ընդդիմություն` Դաշնակցությունը մեծ դերակատարություն կարող է ունենալ Երեւանի կառավարման գործում, եւ նրա մասնակցությունը Երեւանի կառավարմանը միայն ու միայն օգուտ կբերի Երեւանին, եւ ընդհանրապես մեր երկրին»:
Նախագահի կարծիքով, բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն ընդունելու ընտրությունների արդյունքները:
«Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, ես ընտրությունները դիտում եմ որպես գործընթաց, որը պետք է ընթանա զուտ օրենքի եւ օրինականության շրջանակներում։ Սա է, որ մենք պետք է կարողանանք հասցնել յուրաքանչյուր երեւանցու», - հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: