Թուրք ազգայնականը դատապարտվեց ազատազրկման

Թուրքիայում դատարանը 5 ամսվա ազատազրկման է դատապարտել Նիյազի Չափային` «հասարակության հատվածներին վիրավորելու համար»: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` նա մեղադրվել եւ դատապարտվել է հրեաներին ու հայերին վիրավորելու համար:

Չափան մի ցուցանակ էր փակցրել, որի վրա գրված էր. - «Հրեաների ու հայերի մուտքը չի թույլատրվում»: Իրավապաշտպան մի կազմակերպության բողոքից հետո, չորեքշաբթի օրը դատարանը դատապարտել է նրան այդ արարքի համար:

Նիյազի Չափան Անկարայից արեւմուտք ընկած Էշքեշեհիր քաղաքի մշակութային ընկերակցության ղեկավարն է: Նա բողոքել էր նաեւ այս տարվա հունվարին Գազայի հատված Իսրայելի ներխուժման դեմ, ինչը լայնորեն դատապարտվում էր մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող Թուրքիայում: