Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Իրավապաշտպանները ամփոփել են անցած տարվա իրադարձությունները` հիմնական ուշադրությունը սեւեռելով մարտի 1-2-ի եւ հաջորդած իրադարձությունների վրա:
«Այս իրադարձությունների արդյունքում 10 մարդ զոհվեցին, եւս 350-ը վիրավորվեցին, որոնցից 58-ը ոստիկաններ էին: Մարտի 1-ի գործողությունների ընթացքում ոստիկանները մահակներ, մետաղաձողեր, լուսարձակող գնդակներ, արցունքաբեր գազ եւ էլեկտրաշոկ էին կիրառում», - նկարագրված է Amnesty International-ի զեկույցում:
Անդրադառնալով ընդդիմության կողմնակիցների ձերբակալություններին` իրավապաշտպանները նշում են. - «Ձերբակալվածներից ոմանք, ըստ ստացված տեղեկությունների, ոստիկանության կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի ու ծեծի: Ձերբակալվածներից շատերը տարեվերջին դեռ նախնական կալանքի տակ էին գտնվում»:
Իրավապաշտպանները նաեւ հիշեցնում են, որ Եվրոպայի խորհուրդը մի քանի անգամ իր անհանգստությունն է հայտնել ընդդիմության տասնյակ կողմնակիցների ազատազրկման առթիվ:
Զեկույցի մի առանձին հատվածը նվիրված է հանրահավաքների եւ ցույցերի անցկացման` իշխանությունների նախաձեռնած սահմանափակումներին:
«Մարտի 17-ին Ազգային ժողովը ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի լրացումները, որոնցով տեղական իշխանություններին իրավունք էր տրվում արգելել հանրահավաքների անցկացումը: Արտակարգ դրությունը վերացնելուց հետո շարունակաբար տեղեկություններ էին ստացվում Երեւանի կենտրոնում հավաքվող քաղաքացիների դեմ ուժի ոչ համարժեք կիրառման եւ ձերբակալությունների մասին», - ասված է զեկույցում:
Փաստաթղթում նաեւ նշված է, որ ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի բարձրաձայնած դժգոհության արդյունքում էր միայն, որ ապրիլի 22-ին Հայաստանի խորհրդարանը ստիպված էր մեղմացնել հանրահավաքների մասին օրենքի որոշ դրույթները. - «Չնայած դրան, Երեւանի քաղաքային իշխանությունները շարունակում էին արգելել ընդդիմության որոշ հանրահավաքները»:
Amnesty International-ի զեկույցում անդրադարձ կա նաեւ լրագրողների, իրավապաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ 2008-ի ընթացքում իրականացված բռնություններին:
Զեկույցում հիշատակվում են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ կատարված հարձակումները, հատուկ անդրադաձ կա Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության շուրջ ծավալված իրադարձություներին:
«2008-ի տարեվերջին այս գործերի հետաքննության ընթացքում որեւէ առաջընթաց չէր արձանագրվել», - նշում են իրավապաշտպանները` հավելելով, որ ընդդիմության ակտիվիստների եւ իրավապաշտպանների դեմ իրականացված հարձակումների հետաքննությունը եւս օպերատիվ ու մանրակրկիտ կերպով չի իրականացվել: Խոսքը, մասնավորապես 2008-ի մայիսի 21-ին Հայաստանի հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանի, մայիսի 28-ին երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստ Արսեն Խառատյանի եւ հունիսի 25-ին «Հիմա» շարժման անդամ Նարեկ Հովակիմյանի դեմ իրականացված հարձակումների մասին է:
«Տարավերջին դեռ որեւէ մեկին այս հանցագործությունները կատարելու համար մեղադրանք չէր առաջադրվել», - նշում են Amnesty International-ի փորձագետները:
Զեկույցում տեղ են գտել տվյալներ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության դեմ իրականացված ճնշումների եւ ընտանեկան բռնության դեպքերի մասին:
Amnesty International-ի տվյալներով` 2008-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի ազատազրկման վայրերում 77 «Եհովայի վկա» էր գտնվում` պարտադիր զինծառայությունից խուսափելու մեղադրանքով:
Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է նաեւ, որ «կանանց վիճակը Հայաստանում բավական ծանր է»: «Հայաստանցի կանանց ավելի քան 25 տոկսը նշել է, որ ծեծի է ենթարկվել ընտանիքի անդամներից որեւէ մեկի կողմից, կանանց ավելի քան երկու երրորդն էլ նշել է, որ ենթարկվել է հոգեբանական ճնշման: Իշխանությունները չեն կարողանում կանխել ու հետաքննել կանանց դեմ իրականացված բռնարարքները, չեն պատժում մեղավորներին», - ասված է Amnesty International-ի` հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում: