Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով ապրիլի 9-ից բողոքի գործողություններ ձեռնարկած վրաստանյան ընդդիմությունը ավելի կտրուկ միջոցների է դիմում:
Երեքշաբթի օրը Անկախության օրվան նվիրված «քաղաքացիական շքերթից» հետո, որին, մոտավոր հաշվարկներով, մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ, ցուցարարները շրջափակել են Թբիլիսիի գլխավոր երկաթուղային կայարանը: Մի քանի տասնյակ մարդ նստացույց է սկսել երկաթգծերի վրա ճիշտ այն պահին, երբ, ըստ ժամանակացույցի, պիտի շարժվեր Թբիլիսի–Բաթում գնացքը։
«Մենք ստիպված ենք դիմել ծայրահեղ միջոցների, քանի որ իշխանությունները չեն լսում մեզ», – հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, եւ հույս հայտնել, որ այդօրինակ գործողությունները կստիպեն Սահակաշվիլիին հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ։
Երկաթուղու գործունեությունը շուրջ երեք ժամ կաթվածահար անելուց հետո ընդդիմության առաջնորդները հորդորել են ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիան, սակայն, զգուշացրել են, որ ապագայում կարող են շրջափակվել կառավարական շենքերն ու անգամ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը:
«Մենք մտադիր չենք ընկրկել եւ կշարունակենք պայքարը մինչեւ Սահակաշվիլիի հրաժարականը», – հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Էկա Բեսելիան։
Երեկ ողջ օրվա ընթացքում ընդդիմության շրջանում լուրեր էին տարածվում, թե իշխանությունները պատրաստվում են ուժ կիրառել եւ տարհանել խորհրդարանի առջեւ տեղադրված երկաթյա վանդակները, որոնք, ընդդիմադիրների պնդմամբ, բնորոշում են Սահակաշվիլու հաստատած բռնատիրական կարգերը։ Իշխանությունները, սակայն, որեւէ կերպ չեն խոչընդոտել ընդդիմադիրների երթն ու բողոքի ակցիաները: Ավելին, ելույթ ունենալով Վրաստանի անկախության օրվա առթիվ, նախագահ Սահակաշվիլին ողջունել է իր դեմ բողոքող ցուցարարներին, թեեւ նշել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։
«Ես ողջունում եմ այն մարդկանց, ովքեր օգտագործել են այս օրը` իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելու համար», – հայտարարել է նախագահ Սահակաշվիլին ու հավելել. - «Իհարկե, կարելի է չհամաձայնել որոշ քաղաքական առաջնորդների ու նրանց տեսակետների հետ, սակայն մեկ բան ակնհայտ է` մենք բոլորս էլ միանման սիրում ենք մեր երկիրը եւ բոլորս, բացառությամբ մի քանի դավաճանների, ուզում ենք, որ Վրաստանը ոտքի կանգնի, լինի միասնական ու հաջողակ»։