«Ալիա» ցիկլոնի զոհերի թիվը հասավ 159-ի

Հնդկաստանի եւ Բանգլադեշի ծովափնյա շրջաններում օրերս տեղի ունեցած «Ալիա» ցիկլոնի զոհերի թիվը հասել է առնվազն 159-ի: Այդ մասին հայտնել են պաշտոնական աղբյուրները:

Թեեւ ցիկլոնը արդեն հանդարտվել է, տարածաշրջանում շարունակվում են հորդառատ անձրեւները` խոչընդոտելով փրկարարների աշխատանքը:

Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են ավելի անվտանգ շրջաններ: