Մայիսի 26-ը` Վրաստանի Անկախության տոնը, իշխանությունն ու ընդդիմությունը նշեցից միմյանցից անջատ։ Նախագահ Սահակաշվիլին այսօր մասնակցեց անցած տարի օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում զոհված վրաց զինծառայողների պանեթոնի բացմանը։ Իսկ ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակցիները հավաքվել էին Բորիս Պայչաձեի անվան ազգային մարզադաշտում։
«Առաջին անգամ Անկախությանը տոնը նշում ենք վրաց ժողովրդի, այլ ոչ թե տանկերի ու ինքնաթիռների, տարատեսակ պաշտոնյաների մասնակցությամբ», - հայտարարեց հանրահավաքի կազմակեպպիչներից վրաց պահպանողականների առաջնորդ Կախա Կուկավան։
Ընդդիմության այսօրվա գործողությունների շեմին Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` Վրաստանի կառավարությանն ու ընդդիմության ղեկավարներին կոչ անելով առանց նախապայմանների բանակցությունների նոր փուլ սկսել։
«Մենք կոչ ենք անում քաղաքական ուժերին նստել բանակցությունների սեղանի շուրջ` հարգելով Վրաստանի Սահմանադրության բոլոր դրույթները եւ հրաժարվելով պաքարի բռնի մեթոդներից», - ասված է արեւմտյան դիվանագետների այս հայտարարության մեջ։
Ընդդիմության առաջնորդներից Lեւան Գաչեչիլաձեն թերահավատորեն է գնահատում այս հայտարությունը. - «Իշխանությունը որպես երկխոսության կողմ ընտրել է խորհրդարանական ընդիմությանը։ Մի մոռացեք, որ իշխանությունները ոչ միայն չեն ուզում բանակցել մեզ հետ, այլեւ չեն ընդունում, որ երկրում ճգնաժամ կա»:
Մարզադաշտում կազմակերպված հանրահավաքի գլխավոր գործող անձը դարձավ Lեւան Գաչելիլաձեյի եղբայրը` ռեփ երգիչ Ուցնոբին։ Շրջաններից եկած ցուցարարների հետ մուտք գործելով մարզադաշտի տարածք, Ուցնոբին հայտարարեց. - «Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, չարիքի վերջն է։ Այն չարիքի, որ ղեկավարում է մեր երկիրը ավելի քան 5 տարի»։
Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն. սկզբում դեպի Սուրբ Երրորդության Մայր Տաճար` աջակցություն հայտնելով վրաց պատրիարք Իլյա Երկրոդրին, ապա՝ Ռուսթավելիի պողոտա, որտեղ գտնվում է երկրի խորհրդարանի շենքը։
Ցուցարարների թվաքանակի մասին վրացական աղբյուրները տարբեր տվյալներ են նշում` 55 հազարից մինչեւ 100 հազար։
Նախագահ Սահակաշվիլին, սակայն, ցուցարարների թվաքանակից տպավորված չէ. - «Նախագահական ընտրությունների ժամանակ իմ հակառակորդների օգտին է քվեարկել մոտ 700 հազար մարդ։ Այդ թիվը, սակայն, համեմատելի չէ այսօր Թբիլիսիի կենտրոնում հավաքված ցուցարարների թվաքանակի հետ։ Մոտ 50 հազար մարդ կար այսօր փողոցներում, նույնքան մարդ անգործ է մնացել վերջին տարիներին մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում»։
Վրացական աղբյուրները, սակայն, նշում են, որ ընդդիմության շարքերում այսօվա բողոքի գործողություններից հետո թերեւս նոր փոխատեղումներ լինեն։ «Ազատություն» կուսակցության առաջնորդ,Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան հայտարարել է, որ իր կուսակցություն այլեւս չի համաձայնեցնելու իր գործողությունները ընդդիմադիր մյուս ուժերի հետ:
«Վաղվանից` մայիսի 27-ից, մենք սկսելու ենք միասնական ընդդիմությունից առանձին գործել, եւ մեր գործողությունների գլխավոր նպատակ լինելու է Սահակաշվիլիի ռեժիմի լիակատար ապամոնտաժումը», - ասաց Գամսախուրդիան։
Մեկ այլ ազդեցիկ ընդդիմադիր գործիչ, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան` խոսելով ընդդիմության հետագա մարտավարության մասին` երեկ հայտարարել է, թե առաջիկայում հարկավոր է կենտրոնանալ կոնկրետ ոլորտներում առկա թերությունների վրա` դրանք դարձնելով սուր քննդատաության թիրախ։
«Սա միանշանակորեն ավելի արդյունավետ քայլ կլինի մեր կողմից», - ասել է Ալասանիան։