Հինգշաբթի երեկոյան ավարտվեց ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եռօրյա այցը Բալկաններ: Նրա այցելության վերջին կանգառը Կոսովոն էր: Բայդենն առաջին բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան դարձավ, ով ժամանելով Եվրոպայի ամենաերիտասարդ անկախ պետություն` մեկ անգամ եւս հայտարարեց. - «Կոսովոյի անկախությունը կայացած փաստ է»:
«Միացյալ Նահանգները հստակ հայտարարել է, որ Կոսովոյի ճանաչման մասին որոշումը երբեք չի վերանայվի», - ասաց Միացյալ Նահանգների փոխնախագահը:
Բայդենը Կոսովո ժամանեց Բելգրադից, որտեղ հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները ցանկանում է գործընկերային հարաբերություններ հաստատել Սերբիայի հետ:
Չնայած համագործակցության այս կոչերին` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե Սերբիան չի պատրաստվում հաշտվել Կոսովոյի կորստի հետ:
«Սերբիան չի ճանաչում եւ երբեք չի ճանաչի Կոսովոն որպես անկախ պետություն: Սերբիան իրավունք ունի պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը խաղաղ, դիվանագիտական օրինական միջոցներով», - հայտարարեց Տադիչը:
Առավելագույն զիջումը, սակայն, որին կարող է գնալ Արեւմուտքը այս հարցում, սերբ փախստականների վերադարձն է Կոսովոյի տարածք: Կոսովոյի վերադարձը սերբական պետության կազմ կամ երկրի տարանջատումը երկու` ալբանական ու սերբական մասերի, ըստ Բայդենի, բացառվում է:
Երեկ երեկոյան ԱՄՆ-ի փոխնախագահը ելույթ ունեցավ Կոսովոյի խորհրդարանի լիագումար նիստին, ալբանացի ղեկավարներին կոչ անելով ապահովել ազգային փոքրամասնությունների, նախ եւ առաջ` սերբերի իրավունքները:
«Դուք պետք է ամեն ջանք գործադրեք, որպեսզի պայմաններ ստեղծվեն տեղահանված սերբ բնակչության վերադարձի համար հայրենի օջախներ: Դա վերաբերում է Կոսովոյի ողջ տարածքին: Մենք նաեւ կոչ ենք անում պաշտպանել ձեր երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, այդ թվում` պահպանել այն կարեւոր դերակատարությունը, որ ունի Սերբ ուղղափառ եկեղեցին Կոսովոյի սերբական համայնքի կյանքում», - հայտարարեց Բայդենը: