Երկուշաբթի ուշ երեկոյան հերթական ընդհարումն է տեղի ունեցել Հանրապետական (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, այս անգամ՝ Երեւանի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասում։ Անցած շաբաթ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել Հանրապետական կուսակցության Քանաքեռ-Զեյթունի տարածքային գրասենյակում։
Երեքշաբթի առավոտյան Սիլիկյան թաղամասում Հանրապետականի եւ ԲՀԿ-ի շտաբներում կամ հերքում էին, կամ չէին ցանկանում անդրադառնալ գիշերվա միջադեպին, սակայն թաղամասին բնակիչները «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին հետեւյալը. - «Իրար էին ծեծում, բայց չիմացանք ո՞վ էր ծեծում ում։ Մենք էլ լսեցինք, որ ասացին Հանրապետականն ու Բարգավաճն են։ Կրակում էին, խփում, հայհոյում...»։
Մեկ այլ զրուցակից, ում անունը, նրա անվտանգությունից ելնելով, չենք հրապարակում, պատմեց, որ ԲՀԿ-ի շտաբում իր ազգականից ստացած տեղեկությունների համաձայն, բախումը սկսվել է այն ժամանակ, երբ Աջափնյակ համայնքի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը իր տեղակալի հետ եկել է այս թաղամաս` ինչ որ պարզաբանում ստանալու «Բարգավաճ Հայաստանի» տարածքային շտաբի պետից. - «Երեկոյան թաղապետ Ռուբեն Հովսեփյանը հրավիրել է ԲՀԿ-ի շտաբի պատասխանատու Վահան Կարապետյանին՝ ինչ-որ հարցեր պարզաբանելու։ Մեքենայի մեջ նստած են եղել։ Առաջինն ասել է՝ իմ դե՞մ եք դուրս գալիս։ Այս ի՞նչ եք անում։ Դուք չգիտե՞ք, որ սա իմ թաղն է, այստեղ ես պետք է ձայներ հավաքեմ։ Այնուհետեւ տեղակալը՝ Արմեն Բաղդասարյանը բաց է արել մեքենայի դուռը այդ պարզաբանման ընթացքում, ու սկսել է հարվածել Վահան Կարապետյանին։ Երկուստեք բախումներ սկսվեցին ու սկսեցին իրար ծեծել, քաշքշել։ Երկու կողմից էլ տղաներ կային։ Իհարկե, գերիշխում էր Հանրապետականը։ Նրանց տղաների ձեռքին կային բիտաներ, որոնցով խփում էին ԲՀԿ-ի տղաների գլխին։ Ականատես ենք եղել, հոծ բազմություն կար, բոլորն են տեսել։ Ամբողջ Երրորդ գյուղում՝ Սիլիկյան թաղամասում, Արմեն Բաղդասարյանի հայհոյանքներն էին լսվում»։
Աջափնյակի թաղապետարանում թաղապետ Ռուբեն Հովսեփյանի եւ նրա տեղակալ Արմեն Բաղդասարյանի հետ զրուցելու փորձերն ապարդյուն էին՝ գործավարուհին փոխանցեց, որ Բաղդասարյանը տեղում չէ, իսկ Ռուբեն Հովսեփյանը զբաղված է։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ միջադեպ է եղել, սակայն հերքեց թաղապետի մասնակցության եւ ծեծկռտուքի մասին վկայությունները։
«Թվով 7 քաղաքացիներ, որոնցից 4-ը ԲՀԿ կուսակցության անդամներ են, 3-ը ՀՀԿ կուսակցության անդամներ [հրավիրվել են ոստիկանություն], եւ այդ մարդիկ իրենց բացատրություններում նշել են, որ որեւէ վիճաբանություն, քաշքշոց տեղի չի ունեցել, այլ, ուղղակի, քաղաքական հարցերի շուրջ բարձր խոսակցություններ են ընթացել», - հավաստեց Շիրինյանը։ - «Նյութեր են նախապատրաստված, եւ եթե սա չի հիմնավորվում, ի՞նչ քրեական գործ հարուցեն, որպես ի՞նչ»։
Մամուլի հրապարակումների համաձայն միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի եղբայրն է, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։