Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մայիսի 20-21-ը պաշտոնական այցելություն է կատարելու Ադրբեջան։ Նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ։
Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը ու համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակի քննարկումը։ Սահակաշվիլիին ուղեկցելու են արտաքին գործերի, տնտեսական զարգացման, էներգետիկայի նախարարները։ Նախատեսվում է միջկառավարական մի շարք փաստաթղթերի ստորագրում։
Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը, ով մայիսի17-ից Շվեյցարիայում մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նիստին, Բաքու կժամանի այդ երկրից։