Շաբաթ օրը Սոչիում կայացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որի օրակարգում նաեւ Ղարաբաղի հարցն էր:
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ասել է, որ ե’ւ Ռուսաստանի, ե’ւ Թուրքիան աջակցելու են Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: «Փոխզիջումը պետք է գտնեն հակամարտող կողմերը, մնացած բոլոր երկրները, որ օգնում են գտնել կարգավորման փոխզիջումային տարբերակ, կարող են հանդես գալ միայն որպես միջնորդ եւ երաշխավոր», - ասել է Ռուսաստանի վարչապետը:
Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, հավելել է, որ ե’ւ Թուրքիան, ե’ւ Ռուսաստանը այլընտրանք չունեն եւ պետք է միասին քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար:
«Ես համոզված եմ, որ համատեղ քայլերով մենք կկարողանանք հասնել առաջխաղացման այնպիսի հարցերում, ինչպիսին են հայ - ադրբեջանական հակամարտությունը, Կիպրոսի եւ այլ խնդիրներ», - ասել է Թուրքիայի վարչապետը:
Դեռ մինչեւ Էրդողանի այցը Ռուսաստան, ե’ւ ռուսաստանցի, ե’ւ թուրք մեկնաբանները ասում էին, որ բացի տնտեսական հարցերից, Էրդողանը Պուտինի հետ քննարկելու է նաեւ Ղարաբաղյան եւ հայ - թուրքական խնդիրները:
Մինչ Սոչի մեկնելը, ամփոփելով Ադրբեջան կատարած իր այցի արդյունքները, Էրդողանը վստահեցրել էր, որ թուրք - ադրբեջանական հարաբերություններում որեւէ խնդիր չի առաջանա: «Մինչ այսօր մենք համարել ենք եւ շարունակում ենք համարել, որ Ադրբեջանի խնդիրները մեր սեփական խնդիրներն են», - հայտարարել էր Էրդողանը:
Ասելով, թե «թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրներ են», Թուրքիայի վարչապետը ընդգծել էր, որ Թուրքիան չի կարող լռել Ղարաբաղի հարցում: Նրա խոսքերով` Հայաստանի հետ սահմանը փակվել է հենց Ղարաբաղի պատճառով եւ չի բացվի, «քանի դեռ Հայաստանը չի հանել իր զորքերը գրավյալ տարածքներից»:
«Սա Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դիրքորոշումն է», - հայտարարել էր Էրդողանը:
Ռուս - թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սոչիում Պուտինն ու Էրդողանը հայտարարել են, որ է’լ ավելի կխորացնեն դրանք:
Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիայում կառուցել ատոմային էլեկտրակայանի չորս բլոկ:
Վլադիմիր Պուտինը ընդունել է թուրք գործընկերող հրավերը եւ առաջիկայում կայցելի Անկարա: