Մոսկվայում ոստիկանները ցրել են համասեռականների չարտոնված ցույցը

Մոսկվայում ոստիկանները ցրել են շուրջ 30 համասեռականների ցույցը` ուղղված Ռուսաստանում համասեռականների նկատմամբ խտրականության դեմ: Չնայած ցույց անցկացնելու` Մոսկվայի քաղաքապետարանի արգելքին, ցուցարարները փորձել էին այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչից ժամեր առաջ նախատեսված այս բողոքի ակցիայով Եվրոպայի ուշադրությունը հրավիրել Ռուսաստանում համասեռականների խնդիրների վրա:

Ցուցարարներից մի քանիսին ոստիկանական մեքենաներով հեռացրել են ցույցի վայրից: Ձերբակալվածների թվում է ցույցի կազմակերպիչ, Ռուսաստանի համասեռականների իրավունքների պաշտպանության շարժման առաջնորդ Նիկոլայ Ալեքսեեւը: