Սերժ Սարգսյանը մասնակցել է բիտում արտադրող հայ-ռուսական գործարանի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզի Սուրենավան համայնքում ներկա է գտնվել օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, գործարանի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը:

Հունվար ամսին կատարվել է հումքի առաջին փորձարկումը` արտադրանքի ստացմամբ: Գործարանն ունի մաքրման համակարգ, շրջակա միջավայր արտանետումները կրճատելու համար տեղադրված է բիտումի գոլորշիների կոնդենսացման մեքենայացված համակարգ։