«Նաիրիտ» քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Հինգշաբթի, ժամը 16:40-ի մոտ պայթյուն է տեղի ունեցել Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում: Պայթյունից բռնկվել է արտադրամասի 1 աշտարակ:

Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Պայթյունը ուղեկցվել է հրդեհով եւ արտանետումներով: Այրվում է 1.12Բ արտադրամասի 1 աշտարակ: Միջադեպը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացնի, արդեն լոկալացվել է, վտանգավոր արտանետումներ չկան: Տեղեկությունները տուժածների վերաբերյալ ճշտվում են, խուճապի որեւէ առիթ այս պահին չկա: Այստեղ են ներկայացել մոտավորապես 15 հրշեջ խումբ»:

«Նաիրիտի» մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել հարցին, թե պայթյունի պահին քանի մարդ է գտնվել արտադրամասում եւ քանիսն են կարողացել դուրս գալ:


Աստղիկ Բեդեւյան