Երեւանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, հետկեսօրեին ֆրանսիացի համանախագահը հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Այսօր ավելի ուշ նախատեսված է նաեւ հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Բեռնար Ֆասիեն Panarmenian.net-ին հայտնել է, որ Երեւանից մեկնելու է Թբիլիսի, Բաքու, ապա` Անկարա, եւ որ իր այցի նպատակն է Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումը չորս երկրների ղեկավարության հետ: