Չորեքշաբթի երեկոյան Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նախընտրական հանդիպում էր կազմակերպել Ավան համայնքում:
Այս համայնքում երկու օր առաջ բռնության էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի երեք ակտիվիստ կանայք, ովքեր Ավանում կայանալիք հանդիպման մասին ծանուցող բուկլետներ էին բաժանում: Միջադեպի հետեւանքով նրանք հայտնվել էին հիվանդանոցում:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, իր ելույթով բացելով հանրահավաքը, նշեց, որ այս համայնքում հանրահավաքը հատկապես կարեւոր է:
«Որեւէ համայնք, այդ թվում Ավան համայնքը, չի կարող լինել որեւէ մեկի սեփականությունը», - հայտարարեց Սուրենյանցը:
Օրեր առաջ Ավանում տեղի ունեցած միջադեպը դատապարտեցին նաեւ հարթակ բարձրացած մյուս քաղաքական գործիչները, իսկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հարթակ հրավիրեց նաեւ բռնության ենթարկված կանանց:
ՀԱԿ-ի ներկայացուցիչները դեպքը կապում են Հանրապետական կուսակցության հետ: Հանրապետականից, սակայն, հերքում են իրենց կապը միջադեպի հետ:
Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստացել էր հետեւել, որ այս հանրահավաքը անցնի խաղաղ, եւ միջադեպեր չգրանցվեն:
Հանրահավաքը, որին հաջորդեց երթ, խաղաղ անցավ: Միջոցառման ամբողջ ընթացքը հսկում էին ոստիկանները: Հավաքի վայրում էր նաեւ Ավանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Իսրայելյանը:
Հանրահավաքում ելույթ ունեցան Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանը կոչ արեց հավաքվածներին` մասնակցել ընտրություններին եւ հետեւել իրենց խղճի ձայնին, քանի որ, ըստ նրա, «Երեւանում կերտվում է հանրապետության ապագան»:
Հանրավաքի վերջում հավաքվածներին դիմեց նաեւ ՀԱԿ-ի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թեեւ այս անգամ նա մասնակցում է քաղաքապետի ընտրություններին, հավաքվածները դարձյալ նրան ողջունում էին «Լեւո'ն, նախագա'հ» վանկարկումներով:
«Դժբախտաբար, այն սովորական միջոցառումը, որ պիտի լիներ Երեւանի ընտրությունը, վերածվում է պայքարի: Ոչ միայն Երեւանի` ցանկացած գյուղապետի ընտրություն վերածվում է կենաց-մահու պայքարի: Այս խուլիգանությունները, որ կատարվում են, պատահական բաներ չեն: Դա արդեն նրանց փիլիսոփայությունն է: Բայց թող շատ լավատես չլինեն. չի եղել բռնապետություն, որ չի ավարտվել` սա էլ է ավարտվելու», - հայտարարեց, մասնավորապես, Տեր-Պետրոսյանը:
Հանրահավաքի մասնակիցներից շատերը այլ համայնքներից էին եկել, իսկ հանդիպմանը ներկա Ավանի բնակիչների մի մասը խուսափում էր այդ մասին բարձրաձայնել:
Ավելի ուշ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցները փորձել են խոչընդոտել հանրահավաքին հաջորդած երթի անցկացումը, սակայն, իրավիճակը արագ շտկվել է, երթը շարունակվել է խաղաղ ընթացքով:
«Ոստիկանության աշխատողները փորձել են խոչընդոտել երթին: Արդեն հայցով դիմելու ենք ոստիկանապետին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, դատախազին», - ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: