Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը «բացթողում» է տեսնում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի՝ երեւանյան հյուրախաղերի ընթացքում:
«Ես Գերգիեւի համերգներին եղա, ոչ մի երաժշտության հետ ընդհանուր առնչություն ունեցող մարդ չտեսա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Թոփչյանը: - «Կոպիտ եմ ասում՝ առաջին օրը նույնիսկ լեփ-լեցուն չէր: Երկրորդ օրը, փառք Աստծո, լեփ-լեցուն էր եւ մի բան էլ ավելի: Բայց ես հետո իմացա, որ շատ մարդիկ, ովքեր միշտ համերգների են հաճախում, ուղղակի չէին կարողացել, հնարավորություն չէին ունեցել գալու: Եվ սա համարում եմ բացթողում: Դահլիճը հիմնականում լցված էր մարդկանցով, որոնք եկել էին Ջորջո Արմանիի եւ Դոլչե Կաբաննայի մոդան ցույց տալու»:
«Բայց էլի լավ է: Ինձ համար ընդհանրապես իրադարձությունն էր ֆանտաստիկ, որ Գերգիեւը իր Մարիինյան նվագախմբով ժամանեց Հայաստան եւ նույնիսկ երկու համերգ տվեց՝ իր հետ բերելով նաեւ մեր հայ մեծանուն մենակատարներին», - հավելեց Էդուարդ Թոփչյանը:
Մայիսի 14-ին Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, նաեւ օպերային մեներգիչների մասնակցությամբ եւ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ` նվիրված Եվրոպայի օրվան։
Ծրագրում, ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Թոփչյանը, ընդգրված են Արամ Խաչատրյանի, Վերդիի, Ռոսինիի, Շտրաուսի ստեղծագործությունները։