Տարեսկզբից Հայաստանում սկսվել է մինչեւ 16 տարեկան երեխաներին Բնակչության պետական ռեգիստրում (նախկին Հասցեների բյուրոյում) հաշվառելու գործընթացը:
Անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանի խոսքով, մինչեւ օրս Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են եղել 16 տարեկանից բարձր քաղաքացիները, սակայն ռեգիստրն ամբողջացնելու համար անհրաժեշտություն է առաջացել հաշվառել նաեւ մինչեւ 16 տարեկաններին:
«Որոշ հասարակական կազմակերպություններ Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում ուսումնասիրություններ են անցկացրել եւ պարզվել է, որ Հայաստանում կան բավականին թվով երեխաներ, որոնց ծնունդն ընդհանրապես գրանցված չէ: Ու նաեւ հարց առաջացավ, որպեսզի ռեգիստրում սկսենք հաշվառել ծնված օրվանից, որպեսզի երեխաներին ի հայտ բերենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` բերելով հետեւյալ օրինակը. - «Ծննդատանը մայրը ունեցել է երեխա, երեխային չեն կարողանում ծննդյան վկայական դուրս գրել, որովհետեւ մոր ծնունդը դեռ գրանցված չէ»:
Ի պատասխան հարցին, թե որքանով է այդ գործընթացը, տղաների մասով, կապված հետագայում բանակային զորակոչի հետ, Մուրադխանյանը վստահեցրեց. - «Կապված չէ: Այսպես թե այնպես, երեխաները 16 տարեկանում անձնագիր են ստանում եւ այդ տարիքում պարտադիր կանգնում են զինհաշվառման: Ուղղակի հիմա մարդահամարն էլ է մոտենում: Ճիշտ կլինի, որ Բնակչության ամբողջական ռեգիստրը ամբողջական ինֆորմացիա պարունակի, ոչ թե 16 տարեկանից սկսածների»:
Անձնագրային բաժանմունքներում կուտակումներին ու հերթերի հետ կապված Նորայր Մուրադխանյանն ասաց հետեւյալը. - «Որպեսզի խնդիրներ ու անհարմարություններ չառաջանան, մինչեւ 16 տարեկան երեխաները այսօր «Տուրքի մասին» օրենքով անվճար են հաշվառվում, եւ տեղեկանքներն էլ մինչեւ 16 տարեկանների համար անվճար են: Որպեսզի քաղաքացիների համար անհարմարություններ, հերթեր չառաջանան, մենք մարզպետարանների հետ պայմանավորվեցինք, որպեսզի ծնողները անձամբ չգնան տարածքային անձնագրային ծառայություններ: Ծնողները բոլոր փաստաթղթերը հանձնում են դպրոց, դպրոցի աշխատակիցները արդեն այդ ամբողջ փաթեթը տանում են տարածքային ծառայություն»:
Ծնողներից շատերը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տարակուսանք էին հայտնում, թե ինչ նպատակով է անցկացվում այդ հաշվառումը, եւ բողոքում անձնագրային բաժանմունքներում առաջացող դժվարություններից:
Մինչեւ 16 տարեկան երեխաների հաշվառման գործընթացը նախատեսված է ավարտել մայիսի 31-ին:
Հարցին, թե ինչ է սպասվում այն ծնողներին, ովքեր մինչ այդ չեն հաշվառի իրենց երեխաներին, Մուրադխանյանը պատասխանեց. - «Այսօր վարչական պատասխանատվություն նախատեսված չէ»:
Ըստ անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների, ապրիլի 27-ի դրությամբ հաշվառվել է մինչեւ 16 տարեկան 192 հազարից ավելի երեխա:

Your browser doesn’t support HTML5