Մայրաքաղաքի տարբեր վայրերում առաջիկայում տեղադրվելու են տիպային գրավաճառ կրպակներ:
«Երեւանի քաղաքապետի հետ համաձայնությամբ եւ իր առաջարկությամբ որոշվել է, որ Երեւանի տարբեր կետերում տեղադրվելու են տիպային գրավաճառ կրպակներ: Դա լավագույն լուծումն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարը` նկատի ունենալով, որ մասնավորեցված գրավաճառ ցանցի պարագայում չկան «գործընթացի [գրախանութների փակման] վրա ազդելու իրավական լծակներ»:
Մշակույթի նախարարը չժխտեց, որ գրահրատարակչության ոլորտում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ` փոխանցելով. - «Մեր հրատարակիչները դիմել են մշակույթի նախարարությանը, մենք համապատասխան հարցադրումները ուղարկել են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եւ մոտ ժամանակներս այդ հրատարակչական բլոկի հետ կապված խնդիրների շուրջ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ պետք է լինի խորհրդակցություն, եւ մենք պետք է փորձենք լուծել այդ բոլոր հարցերը»: