Freedom House. «Վերջին 10 տարվա ընթացքում մամուլի ազատության վիճակը ամենավատ ցուցանիշին է հասել»

Freedom house միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ եւ անկախ մամուլ ունեցող երկրում:

Համաձայն կազմակերպության գնահատականի` մամուլի ազատությունը աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում հասել է ամենացածր աստիճանին:

Freedom house -ը իր նոր զեկույցում նշում է, որ անցած տարի մամուլի ազատության ոլորտում նշանակալի անկում է գրանցվել Եգիպտոսում, Թուրքիայում եւ Ուկրաինայում:

Ազատ մամուլի համար ամենավատ երկրներն են համարվում Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, Մյանմարը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան եւ Հյուսիսյային Կորեան, որտեղ, ըստ Freedom house -ի, «ազատ մամուլ կամ ընդհանրապես չկա, կամ էլ հազիվ է գործում», իսկ լրատվամիջոցները «ռեժիմի խոսնակներ են»: