«Եվրատեսիլ» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Էմմին կարծում է, որ «Boom, boom, chaka chaka» երգը շատ դրական ազդեցություն է թողնում մարդկանց վրա, եւ համացանցում արդեն իսկ այդ մասին բազմաթիվ արձագանքներ կան:
«Դրական երգ է, եւ այն կարելի է համարել տրամադրություն բարձրացնող: Երբ մեկ անգամ լսում ես, սկսում ես ամբողջ օրը «Boom boom, chaka, chaka» երգել», - Դյուսելդորֆ մեկնելուց առաջ իր ասուլիսին ասաց Էմմին:
Նա վերջերս է վերադարձել տարբեր քաղաքներում կայացած համերգային շրջագայությունից` պրոմո տուրերից: Առաջիկա օրերին եւս Գերմանիայի տարբեր քաղաքներում Էմմին իր երգը կներկայացնի եւ կմասնակցի «Եվրատեսիլ»-ի շրջանակներում կայանալիք փորձերին:
Էմմին իր մեկնումից առաջ արդեն իսկ բավական հուզված է. - «Որովհետեւ հասկանում ես, որ օրերը մոտենում են, հաշված ժամեր են մնացել, բայց կարող եմ ասել, որ մենք շատ լավ ենք պատրաստվել, ես իմ կողքին ունեմ շատ լավ թիմ, միայնակ չեմ եղել այս օրերի ընթացքում, իմ կողքին եղել են շատ լավ մարդիկ` թե' ընկերներ, թե' գործընկերներ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե իսկապես Էմմին պատրաստ էր այս պրոմո-տուրերի շրջանակներում հանդես գալ նաեւ Բաքվում, ինչպես օրերս ասել էր նա, երգչուհին պատասխանեց, թե քաղաքականությամբ չի զբաղվում, հայրենասեր է, սիրում է Երեւանը, բայց նման շրջագայություն հնարավոր է միայն «Եվրատեսիլ»-ի շրջանակներում:
«Դա «Եվրատեսիլ»-ի շրջանակներում է: Մենք երգելու ենք մի բեմում, օրեր ենք անցկացնելու իրար հետ, այնպիսի երկրների հետ, ում հետ խնդիրներ ունենք, դա նշանակում է, որ շրջանակներից դուրս գալը երեւի թե մի քիչ սխալ կլիներ: Պրոմո տուրի հրավեր լինելու դեպքում նրանք նույնպես ցանկացել են գալ Հայաստան, սակայն հրավեր չի եղել», - ասաց Էմմին:

Your browser doesn’t support HTML5