«Ժամանակ»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը կարելի է համարել իշխանություն - ընդդիմություն գործընթացի հերթական շղթան: Իշխանության եւ ընդդիմության քայլերը հաջորդում են միմյանց` առայժմ, սակայն, տարակուսանքի մեջ պահելով հասարակության մի զգալի մասին: Մարդիկ տեսնում են, որ ինչ-որ բան ընթանում է, որ կողմերը խաղում են իրար հետ, պատասխանում են իրար, միմյանց փոխզիջումներ անում: Եվ, բնականաբար, բոլորին հետաքրքրում է հարցը, թե ինչ է լինելու այդ ամենի վերջը… Մի կողմից` արձանագրվում է ընդդիմության գոնե այս փուլի համար առաջ քաշած պահանջների կատարում, հետեւաբար Կոնգրեսի մարտավարության արդարացվածություն, իսկ մյուս կողմից` հասարակության մի զգալի մասի մոտ հիմնավոր կասկածներ կան, որ դա իշխանության ծուղակն է, որի մեջ կամաց-կամաց հայտնվում է ընդդիմությունը: Իսկ հանրության մի մասն էլ ընդհանրապես պնդում է, որ ընդդիմություն-իշխանություն այդ գործընթացի ավելի ու ավելի հստակ ուրվագծումը վկայում է նրանց միջեւ գործարքի հավանականության մասին, որն ընդամենը միտված է խորհրդարանի տեղերի շուրջ պայմանավորվածության»:
Նույն խնդիրն է արծարծում «Հրապարակ»-ի խմբագրականը. - «Ամենայն հավանականությամբ, նրանք շուտով կհայտնվեն ազատության մեջ՝ կլուծվի նաեւ Տեր-Պետրոսյանի առաջադրած վերջին խնդիրը: Ահա այդ պահից կսկսվեն իրական դժվարությունները. ի՞նչ ուղղությամբ է գնալու Հայ ազգային կոնգրեսը, ինչի՞ համար է պայքարելու, ի՞նչ առաջնահերթություններ է սահմանելու, ինչո՞վ եւ ո՞ւր է առաջնորդելու իր համակիրներին: Այդ հարցերի պատասխաններն այսօր չեն երեւում: Անշուշտ, ՀՀ առաջին նախագահի ինտելեկտի համար խնդիրների ձեւակերպումն ու դրանց վերբալ շարադրանքը որեւէ դժվարություն չեն ներկայացնի: Անգամ եթե դրանց մեջ լիքը հակասություններ լինեն ու արմատական տրամադրված զանգվածների համար անընդունելի մտքեր, միեւնույն է՝ դրանք ողջունողների ու արդարացնողների պակաս Տեր-Պետրոսյանը չի ունենա: Իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն ընդվզել ու հակառակ տեսակետ հայտնել, ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդի կողմից անմիջապես կգամվեն «անարգանքի սյունին»՝ ինչպես երեկ: Սակայն արդյո՞ք այս «խաղաղասիրական» քաղաքականությունն այն է, ինչ ընդդիմությունից պահանջում է ժողովուրդը: Եվ արդյո՞ք գործող իշխանության հետ համագործակցության, հերթական ընտրությունների, պառլամենտում մեկ տասնյակի չափ մանդատների ու հետագա օրենսդիր գործունեության եղանակով ՀԱԿ-ը կհասնի այն նպատակներին, որոնք իր առաջ դրել էր դեռ երեք տարի առաջ»:
«Իրավունք»-ը գրում է. - «Ի՞նչ ունենք հանրահավաքի արդյունքում: Ունենք այն, որ ներքին ապակայունացմանը տանող որեւէ հանգամանք մայիս ամսվա ընթացքում չի լինելու, ինչը շատ կարեւոր է, քանզի Մերձավոր Արեւելքում շարունակվում է հեղափոխական հրդեհը` իր բոլոր վայրիվերումներով ու անակնկալներով: Իսկ լրացուցիչ արդյունքը այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվեց հեղափոխական զանգվածներին «դինամո» անողի կարգավիճակում: Այսինքն` Լեւոնը իր զանգվածին սկզբից տաքացրեց, ընդամենը սովորական դժգոհություն ունեցողների ուղեղը երեք տարի շարունակ լցրեց «ավազակապետության կազմաքանդման» ակնկալիքով, իսկ հիմա էլ այդ նույն «ավազակապետության» հետ լավ էլ երկխոսում է, ու այժմ էլ բոլորին կոչ է անում չտարվել հեղափոխական ռոմանտիզմով, հանդես է գալիս այդ նույն «ավազակապետության» հետ գեղեցիկ ու հաճելի շփումների օգտին: Դե, պարզ է, որ այժմ այդ նույն` հեղափոխական կարգախոսներով ուղեղը լցրած ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ զգում է նույնը, ինչ որ որեւէ տղամարդ զգում է իրեն «դինամո» արած աղջկա նկատմամբ»:
Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը «Իրատես de facto»-ին ասում է. - «Քաղաքական համակարգը մեկ ամբողջություն է, եւ չի կարող բովանդակային տարբերություն լինել դրա հատվածների միջեւ` ինչպես ժամանակ առ ժամանակ փորձում են ներկայացնել իշխանությունները կամ ընդդիմությունը: Այսօր իրավիճակի պահպանումը ձեռնտու է ե'ւ իշխանությանը, ե'ւ ընդդիմության մի հատվածին` ՀԱԿ-ին, որն առավել ակտիվ է հանրային միջոցառումների անցկացման տեսակետից: Հենց դա է պատճառը, որ իշխանության սոսկ մեկ հայտարարությամբ, որ մարտի 1-ի գործը պետք լրջորեն ուսումնասիրել, ՀԱԿ-ն անմիջապես հայտարարեց, որ իր երեք պայմաններից մեկը կատարվել է: Թերեւս այդ երկու կողմերն էլ ուժերի այս հարաբերակցությունն են ուզում պահպանել նախընտրական ժամանակահատվածում: Հավանաբար, երկուսն էլ ավելի կարեւորում են նախագահական ընտրությունները` խորհրդարանականը համարելով միջանկյալ քայլ, քանի որ կարեւորագույն քաղաքական խնդիրների լուծման վերաբերյալ նրանց պատկերացումները նույնն են` հիմնված կարծր, միակենտրոն կառավարման գաղափարի վրա»:
Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ»-ին ներկայացնում է անցած երեք տարիների վերաբերյալ իր տեսակետը. - «Նախագահական ընտրություններից հետո, երբ փողոցում ու հրապարակներում անհանդուրժողականության կոչեր էին հնչում, եւ իրավիճակը լարվում էր, նորընտիր նախագահը չէր դադարում կրկնել, որ բողոքի ցույցերի բոլոր մասնակիցներն էլ մեր քույրերն ու եղբայրներն են, եւ հանդուրժողականության, ողջախոհության կոչ էր անում:
Անգամ մարտիմեկյան իրադարձություններից հետո, երբ երկրի ներքաղաքական կայունությունը խաթարվեց, հանրապետության նախագահը շարունակեց հետեւողականորեն վերականգնել հասարակական հանդուրժողականության մթնոլորտը: Իրականացվեց աննախադեպ ծավալի համաներում, Հանրային խորհուրդը կազմավորվեց ու կյանքի կոչվելով դարձավ հասարակություն-իշխանություն երկխոսության լավագույն ամբիոնը»:

Your browser doesn’t support HTML5