Եմենում ցուցարարների վրա արձակված կրակոցներից առնվազն 14 մարդ զոհվել է

Եմենի մայրաքաղաք Սանայում ընդդիմության բողոքի ակցիաները ցրելիս երեկ առնվազն 14 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Քուվեյթի KUNA լրատվական գործակալության փոխանցմամբ` ցուցարարների վրա կրակ են բացել անվտանգության ուժերը եւ քաղաքացիական հագուստներով զինյալները:

Չնայած Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը համաձայնել է մեկ ամսվա ընթացքում հրաժարական տալ` հակակառավարական ցույցերը երկրում չեն դադարում: