Մայիսի 15-ին «Ազգային պատկերասրահ» խորագիրը կրող դասական երաժշտության միջազգային 5-րդ փառատոնի շրջանակներում կկայանա Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ճանաչված կոմպոզիտորը այսպես բնութագրեց իր ամենամեծ ձեռքբերումը 70 տարիների ընթացքում. - «Ես ինքս ինձ չեմ դավաճանել, իմ մանկության տարիներից ինքս ինձ տված ծրագրից չեմ շեղվել, մնացել եմ նույնը»:
«Այնպես որ, այս 70-ից մինչեւ 16 տարեկանս` ինձ համար մի ուղիղ գիծ է, մի թել, որով ես անցել եմ հավատարմորեն, իբրեւ ամբողջական մի ճանապարհ, առանց խոտորվելու` ե’ւ իմ համոզումների, եւ իմ նվիրումների, ե’ւ, մանավանդ, իմ աշխատանքի մեջ», - ասաց Տիգրան Մանսուրյանը: