Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը քննեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած դիմումը, որ վիճարկում էր Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության սահմանադրականությունը։
Սահմանադրական դատարանը, «հիմնավոր համարելով դիմող կողմի այն պնդումը, որ ընդհանրապես հաշվառում չունեցող անձը չի կարող ընդգրկվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների ցուցակներում», որոշեց, որ նշված պարբերության դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ «ընդունված որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում»։
Ըստ այդ դիրքորոշումների՝ իրավակիրառական պրակտիկայում ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությանը տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ընտրական ցուցակներում կարող են ընդգրկվել նաեւ տվյալ համայնքի բնակիչ չհանդիսացող անձինք. - «Սա չի բխում տեղական ինքնակառավարման սահմանադրաիրավական բովանդակությունից։ Հիշյալ նորմը կիրառելի է միայն համապետական ընտրությունների ժամանակ ըստ համայնքների ընտրողների ցուցակներ կազմելիս, եւ վերջինիս առումով սահմանադրականության որեւէ խնդիր չի առաջացնում»։
Դատարանը նշեց, որ ընտրական իրավունքի օրինաչափ իրացման նախապայմանն է` մեկ ընտրող մեկ ձայն սկզբունքը, որից հետեւում է նաեւ «անձանց՝ տեղամասային միայն մեկ ցուցակում ընդգրկվելու պահանջը»։
Սահմանադրական դատարանը հույս հայտնեց նաեւ, որ այս որոշումը հաշվի կառնվի ցուցակները կազմելիս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Պատվական Հովակիմյանը, ինչպես նաեւ ավագանու անդամի թեկնածուներ Արտակ Զեյնալյանը եւ Ռուբեն Թորոսյանը ապրիլի 16-ին Սահմանադրական դատարան էին դիմել՝ պնդելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցում ամրագրված այն դրույթը, ըստ որի` առաջիկա ընտրություններում քվեարկության իրավունք ունեն նաեւ մայրաքաղաքի որեւէ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում չունեցող անձինք, «հակասահմանադրական եւ հակաօրինական է»։
Վերջերս ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը նշել էր, որ ապրիլի 20-ի դրությամբ 2009-ի հունվարի 1-ից ընտրողների քանակն ավելացել է 7570-ով, որից 2511-ը փախստականներ եւ կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներ են։