Իսրայելի նոր Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձեւը

Երեքշաբթի երեկոյան Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը քննարկման դնելու օգտին:

Քվեարկությանը մասնակցել է 39 պատգամավոր:

Խորհրդարանի առաջիկա նիստերի ժամանակ պետք է որոշվի, թե որ հանձնաժողովն է ուսումնասիրելու հարցը:

Նախորդ տարի նույն կերպ հարցը անցկացվեց, սակայն թուրքական կողմի ճնշման տակ տեղափոխվեց Քնեսեթի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հարցերի հանձնաժողով, ինչը չէր բխում հայերի շահերից:

Նոր խորհրդարանական ընտրություններից եւ կառավարության ձեւավորումից հետո, նախագծի հեղինակ` «Մերես» կուսակցության նախագահ, պատգամավոր Խայ Մորոնի նախաձեռնությամբ կրկին Քնեսեթում ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:


Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ