Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեքշաբթի օրը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, հանդիպումների հիմնական նպատակն էր խրախուսել երկու երկրներին` լուծման հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
«Ֆրանսպրես» գործակալությունը, իր հերթին, հաղորդում է, որ հանդիպումների ժամանակ բանակցություններ են ընթացել նաեւ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ:
«Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները տեւական են եւ ամուր: Օբամայի վարչակազմը նվիրված է դրանց ընդլայնմանը, խորացմանը, աշխատելով Հայաստանի հետ` օժանդակելու նրա շարունակական զարգացմանը եւ իղձերին», - ասել է Հիլարի Քլինթոնը` ողջունելով Էդվարդ Նալբանդյանին:
Հայաստանի արտգործնախարարը, իր հերթին, հայտարարել է. - «Մենք վճռական ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերության ամրապնդման, խորացման, ընդլայնման հարցում: Դա Վաշինգտոն իմ այցի գլխավոր ուղերձն է: Եվ ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը` մեր երախտագիտությունը հայտնելու Միացյալ Նահանգների վարչակազմին, Տիկին Պետքարտուղարին եւ Պետդեպարտամենտին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը աջակցելու բոլոր ջանքերի համար»:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների պետքարտուղարը պատմական է որակել ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունը: Նա վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը` շարունակել ամենայն աջակցության ցուցաբերումը հայ - թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների լույսի ներքո անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը: Հիլարի Քլինթոնը, ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, ընդգծել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ նշել, որ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, «շարունակելու է ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության եւ անվտանգության ամրապնդման համար»:
Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ի պետքարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան:
Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Հիլարի Քլինթոնը, մասնավորապես, ասել է. - «Ադրբեջանը անչափ ռազմավարական դիրք է զբաղեցնում` դիրք, որը կարեւոր է ոչ միայն այդ երկրի համար, այլեւ տարածաշրջանային եւ գլոբալ առումով: Հետեւաբար, նա պետք է գնալով ավելի մեծ պատասխանատվություն եւ առաջնորդություն ստանձնի կարեւոր հարցերում»: