Երեքշաբթի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը՝ աշխարհահռչակ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ:
«Սա ինձ համար բարդ բեմադրություն էր», - լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց աշխարհահռչակ բալետմեյստերը: - «Որովհետեւ միայն թատրոնի բալետային պարախմբով հնարավոր չէր բեմադրել ներկայացումը: Արական սեռի բալետային արտիստների քանակը քիչ էր, գլադիատորների թիվը չէինք կարողանում ապահովել եւ մենք ստիպված էին դիմել «Բարեկամություն» պարի անսամբլին, նրանցից արտիստներ խնդրել: Մեզ շատ օգնեց նաեւ [Երեւանի] պարարվեստի ուսումնարանը, որի բարձր դասարանների ուսանողներին եւս ընգրկեցինք ներկայացման մեջ»:
«Ավելին՝ ստիպված էինք նաեւ դիմել բանակին, քանի որ թատերախմբի բալետային արտիստներից մի քանիսը ծառայության մեջ էին, եւ մեր խնդրանքով նրանց ժամանակավոր ազատեցին ծառայությունից», - հավելեց Գրիգորովիչը:
1954 թվականին գրված Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետն առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է 1962-ին: Սպարտակի առաջին դերակատարը եղել է Վանուշ Խանամիրյանը: Հետո՝ մեր լավագույն բալետային արտիստներից Վիլեն Գալստյանը, որի մասին Յուրի Գրիգորովիչն այսօր հիացմունքով էր խոսում:
Գրիգորովիչը «Սպարտակ»-ը առաջին անգամ բեմադրել է Մոսկվային Մեծ թատրոնում 1968 թվականին, ինչից հետո նա այդ բալետը բեմադրել է աշխարհի բազմաթիվ երկրներում:
Հարցին, թե ինչու է հատկապես այդ բալետը այդքան հաճախ բեմադրել, 82-ամյա բալետմեյստերը պատասխանեց. - «Ես սիրում եմ Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Այն ինձ հրապուրում է, մտածել է տալիս: Եվ ամեն անգամ այն բեմադրելիս մեծագույն հաճույք եմ ստանում»:
Յուրի Գրիգորովիչ պատմեց, որ 1962 թվականին ինքը պարել է այդ ներկայացման մեջ, կատարել է գլադիատորներից մեկի դերը:
Բեմադրությունը իրականացվել է Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանի եւ Սվետլանա Մեդվեդեւայի բարձր հովանու ներքո: Ներկայացումը դիտելու համար Սվետլանա Մեդվեդեւան այսօր ժամանել է Երեւան