Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «մտահոգիչ» որակեց մամուլի ազատության բնագավառում Հայաստանում տիրող վիճակը` առանձնացնելով երեք հիմնական խնդիր:
«Առաջինը նա է, որ, փաստորեն, մեզ մոտ ամրագրվել է հեռարձակվող լրատվամիջոցների այն վիճակը, որը ստեղծվել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի ընդունումով, եւ վերջին փոփոխությունները այդ օրենքում, որոնք անցած շաբաթ տեղի ունեցան, փաստորեն, ամրագրում են, որ որեւէ դրական գործընթաց այստեղ սպասել չի կարելի», - ասաց Նավասարդյանը` հավելելով. - «Եվ այն տոտալ, կարելի է ասել, վերահսկողությունը իշխանությունների կողմից մեր հեռուստաեթերի շարունակվելու է մոտակա տարիներին, եւ նաեւ սառեցումը բոլոր մրցույթների հնարավորություն չի տալու, որպեսզի որեւէ այլընտրանքային խաղացող մտնի այս շուկա, այս դաշտ»:
Երկրորդ մտահոգող միտումը, ըստ նրա, «կապված է նրա հետ, որ մենք, փաստորեն, որեւէ մակարդակով չենք ուզում ընդունել այն խնդիրները կարեւորագույն, որոնք կան մեր խոսքի ազատության ոլորտում»:
Եվ երրորդ միտումը, Երեւանի մամուլի ակումբի նախագահի կարծիքով, «այսօր տարբեր նախաձեռնություններն են, որոնք, պարզ է, գալիս են իշխանական շրջանակներից, իրենց նախաձեռնությունը, իրենց գաղափարը` փաստորեն, խստացնել պատիժները լրագրողների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի համար»: «Պարզ է, որ մամուլի որակի եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով որեւէ դրական գործընթաց չեն կարող իրենց մեջ պարունակել, բայց միանշանակ է, որ լրացուցիչ մահակներ կավելացնեն մամուլի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար», - պարզաբանեց Բորիս Նավասարդյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, իր հերթին, մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «2008 թվականի մարտի 1-20-ը մտցված ապօրինի գրաքննությունից հետո Հայաստանում մամուլի վիճակը գնալով ավելի ու ավելի վատթարանում է»:
«Այն ճնշումները, որ կային 2008 թվականի մարտի 1-20-ը, ըստ էության, ոչ այդպես բացահայտ, բայց շարունակվում են այսօր», - ասաց Հարությունյանը: - «Դրա վկայություններն են ե’ւ օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն զսպել մամուլին, խոսքի ազատությանը, դրա վկայությունն են նաեւ հարձակումները լրատվամիջոցների ու լրագրողների վրա, որոնք այդպես էլ չեն բացահայտվում: Մեկ տարվա համար դրանք բավականին շատ են եղել, հիշենք [«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյի տնօրենի պաշտոնակատար] Հրաչ Մելքումյանի դեպքը, [«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող] Լուսինե Բարսեղյանի դեպքը, [«Հետք» ինտերնետային պարբերականի խմբագիր] Էդիկ Բաղդասարյանի դեպքը, [«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից] Գագիկ Շամշյանի հետ կապված դեպքերը եւ վերջինը` [«Արմենիա Թուդեյ» գործակալության խմբագիր] Արգիշտի Կիվիրյանի հետ կապված դեպքը»:
«Փաստորեն, ոչինչ չի՞ փոխվել դեպի լավը», - այս հարցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետը արձագանքեց. - «Կարող է ինչ-որ մարդիկ ասեն, որ, ենթադրենք, եթերում բազմակարծություն է հայտնվել: Ես այդպես չեմ կարծում: Ես չեմ կարծում, որ մեկ-երկու հոգու հրավիրելով հեռուստաեթերի ինչ-որ բանավեճային հաղորդումների եւ այլն` դրանով ապահովվում է բազմակարծությունը»:
«Ամենից վատն այն է, որ Հայաստանի հեռուստաեթերում, օրինակ` լրատվական թողարկումներում, համարյա չես հանդիպում, այսպես ասած, բացասական ինֆորմացիա, այսինքն` այն, ինչ որ կա կյանքում վատը, դա չի ցուցադրվում, ըստ էության: Ամբողջ հեռուստաեթերի լրատվական թողարկումներում մի քարոզչություն է գնում, թե` տեսեք, ինչքան լավ երկրում ենք ապրում մենք, ինչքան լավ ենք դիմակայում ճգնաժամին, անգամ խոզի գրիպը մեզ չի հասնի, որովհետեւ մենք ուրիշ երկիր ենք, եւ այլն», - ամփոփեց փորձագետը: